Ոստիկանները հայտնաբերել են «Ոսկու աշխարհ»-ի անհետ կորած աշխատակցուհուն
SOCIETYՈստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 2-ին Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և ժամը 20.35-ին բաժին է ներկայացվել 1977թ. ծնված Նելլի Հարությունյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է նախաքննություն:
Օգոստոսի 21-ին հաղորդվել էր «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի աշխատակցուհի, 1977թ. ծնված Նելլի Հարությունյանի անհայտ կորելու մասին: Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սեպտեմբերի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



