ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ․ բացառիկ ֆինանսավորում Mercedes Benz-ի մոդելային շարքի համար
SOCIETYՀայաստանում Դայմլեր Կոնցեռնի պաշտոնական ներկայացուցիչ «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը և ԱԳԲԱ Լիզինգը համատեղ իրականացրեցին Mercedes Benz կոմերցիոն ավտոմեքենաների նոր մոդելների շնորհանդեսը։
Երկար տարիների գործընկերների՝ այս անգամ մեկնարկած լիզինգային արշավի շրջանակում հաճախորդները կարող են ձեռք բերել Vito Van, Vito Tourer, Sprinter, Sprinter Classic կոմերցիոն դասի մեքենաներն ԱԳԲԱ Լիզինգի կողմից առաջարկվող ֆինանսավորման բացառիկ պայմաններով՝
• տարեկան 4.9 % տոկոսադրույքով (ԱՄՆ դոլար),
• սկսած 10 % կանխավճար,
• 2 տարի մարման ժամկետով:

«Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց Mercedes Benz-ի ամբողջական կոմերցիոն շարքը, և մենք մեքենաների ձեռքբերման համար լիզինգի միջոցով առաջարկում ենք բացառիկ պայմաններով ֆինանսավորում։ Առաջարկը գործում է ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար»,- իր խոսքում նշեց ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը։
Ավանգարդ Մոթորսը նույնպես ունի հատուկ կոմերցիոն առաջարկ. Սերվիս Փաթեթ, «թրեյդ-ին» տարբերակ, ապահովագրական հատուկ փաթեթ, թափքի վերասարքավորում, թափքի ձևափոխում, ձեռքբերման հատուկ ֆինանսական պայմաններ:
Առաջարկը հնարավորություն կընձեռի մոդեռնիզացնել տրանսպորտային պարկը:
Ավանգարդ Մոթորսի տնօրեն Գևորգ Գևորգյանը նշեց․ «Մատչելի գինն ու հուսալիությունը լիովին բնորոշում են նոր մոդելային շարքի կոմերցիոն մեքենաները, որոնք ամբողջովին հարմարեցված են հայաստանյան պայմաններին»:
ԱԿԲԱ Լիզինգը Հայաստանում առաջին գրանցված լիզինգային ընկերությունն է և հանդիսանում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի դուստր ընկերությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



