Yerevan, 16.September.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ-ն բարդ կացության մեջ է. կարող է գալ մի պահ, երբ մանևրելու հնարավորություն չի լինի

POLITICS

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը պատասխանել է Past.am-ի հարցերին:

-Պարոն Հակոբյան, ՌԴ Պետդումայի երկու ներկայացուցիչներ գրեթե նույն հայտարարությունն արեցին, ըստ որի՝ ՌԴ-ն հետևություններ է արել և նույն քանակի զենք չի վաճառում Ադրբեջանին: Սա մեսիջ է՝ ուղղված հակառուսական տրամադրությունները մեղմելո՞ւն, թե իսկապես ՌԴ-ի համար ՀՀ-ն կարևոր գործընկեր է:

-Այն, որ ՀՀ-ն ՌԴ-ի համար կարևորագույն գործընկեր է, փաստ է: Որքանով ՌԴ-ն է անհրաժեշտ ՀՀ-ին, ոչ պակաս ՀՀ-ն է անհրաժեշտ ՌԴ-ին: Խոսքը բոլոր՝ թե՛ քաղաքական, թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական հարցերի մասին է: ՀՀ-ն այն եզակի երկներից մեկն է, որն ունի ՌԴ ռազմաբազաներից մեկը: Սա ցույց է տալիս, որ ՀՀ-ն չի կարող ՌԴ-ի համար, թեկուզև միայն ռազմաքաղաքական ասպեկտից ելնելով, կարևոր նշանակություն ունեցող երկիր չլինել: Այլ հարց է, որ ՀՀ իշխանությունները կարևոր նշանակություն ունենալու գործոնը երբեք չեն կարողացել պատշաճ մակարդակով օգտագործել: Թերարժեքության զգացում է եղել. ՌԴ-ն մեզ անհրաժեշտ է, բայց մենք՝ գուցե ոչ այդքան: Բայց այս փաստը կարևոր է: Այն էլ՝ այն էլ նման փուլում, նման տարածաշրջանում: Հայաստանը շատ մոտ է այսօրվա կարևոր կռվախնձորին՝ Մերձավոր Արևելքին: Բացի այդ՝ կա նաև Կովկասի գործոնը:

Բնականաբար, հայտարարությունները մեսիջ են հասարակությանը: ՌԴ հատկապես ռազմաքաղաքական շրջանակները, որոնք առաջնորդվում են ոչ թե բիզնեսի, այլ ՌԴ-ի շահերով, հասկանում են, որ ՌԴ-ին որպես ռազմավարական դաշնակից ընկալելու մեջ որոշակի տրանսֆորմացիաներ են: Միգուցե այս պահին ՌԴ-ի համար դրանք կրիտիկական չեն, բայց բոլորը հասկանում են իրավիճակը: ՌԴ-ն այսօր աշխարհում այդքան շատ դաշնակիցներ չունի: Նշված շրջանակները սկսում են հասկանալ, այս պրոցեսը կարող է բավականին տհաճ անակնկալների բերել հենց ՌԴ-ի համար: Սրանով է պայմանավորված, որ ՌԴ-ում պրոհայկական լոբբինգային ուժերի ակտիվացումը, որոնք ՀՀ-ն են ուղարկվում հաղորդելու այդ մեսիջները: Բայց սա չի նշանակում, որ այն, ինչ ասվում է, լինելու է, թեպետ լուրջ մեսիջներ են:

-Նշեցիք, ՌԴ-ն քիչ դաշնակիցներ ունի այսօր: ՌԴ- Արևմուտք լարված հարաբերությունների ֆոնին կան կոչեր, համաձայն որոնց՝ ՀՀ-ն կողմերի միջև երկխոսության հարթակներից մեկը կարող է դառնալ: Կարո՞ղ ենք ասել, որ նման մեսիջները տեղավորվում են նաև այս տրամաբանության մեջ:

-ՌԴ-ի որոշակի ակտիվության վրա, բնականաբար, մեծ ազդեցություն ունեն ՌԴ-ի հարաբերություններն այլ կենտրոնների հետ, առաջին հերթին՝ հենց Արևմուտքի: Այս պայմաններում ՌԴ-ում պրոռուսական ուժերը հասկանում են, որ պետք է հնարավորինս ամրացնել կապերն այն երկրների հետ, որոնք գոնե նոմինալ առումով հակառակ ճամբարում չեն: Այսինքն՝ թեև այդ երկրները կարող են լուրջ պայմանագրեր ստորագրել ԵՄ-ի հետ, բայց առայժմ չեն փորձում լքել ՌԴ-ի հետ հարաբերությունների նավը: Պարզ է, որ խնդիր կա կոնսոլիդացնելու բոլոր՝ այդ թվում արտաքին ռեսուրսները, որ կարողանան լուրջ աշխարհաքաղաքական կենտրոն մնալ:

-Իսկ մեր շահերից բխո՞ւմ է երկխոսության հարթակ դառնալու հանգամանքը:

-Այս տեսակետից, ՀՀ-ի համար, իհարկե, բարդ է: ՀՀ-ն բազմիցս է հայտարարել նշվածի մասին: Տեսական առումով սա գեղեցիկ է հնչում, բայց չեմ կարծում, որ թե՛ ՌԴ-ի, թե՛ Արևմուտքի հույսը հենց Հայաստանն է: Թե Արևմուտքը, թե՛ ՌԴ-ն, շատ լավ ըմբռնելով Հայաստանի իրավիճակի նրբությունը, մինչ օրս ՀՀ-ի առջև հստակ պահանջ ու երկընտրանքի խնդիր չեն դրել՝ վերջիվերջո, ո՞ւմ հետ ես: Այս պարագայում ՀՀ-ն փորձում է մանևրել: Ռազմաքաղաքական առումով «կրենը» դեպի Ռուսաստանն է, բայց մեր իշխանությունները փորձում են կոնպենսացնել իրավիճակը՝ հումանիտար ու տնտեսական «կրենը» որոշակիորեն ուղղել դեպի Արևմուտք:

-Ո՞րն է Հայաստանի նրբությունը, նկատի ունե՞ք Ղարաբաղյան խնդիրը:

-Ես նկատի ունեմ այն իրավիճակը, որը կա Հայաստանի շուրջ: Դա թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական շրջափակումն է: Խնդիրը կապված չէ միայն Ղարաբաղի հետ: Տեսե՛ք, ԱՄՆ միշտ էլ ըմբռնումով է մոտեցել, օրինակ՝ ՀՀ հարաբերություններին Իրանի հետ: Նույնիսկ Իրանի նկատմամբ ամենալուրջ սանկցիաների դեպքում ՀՀ-ի վարած որոշակի քաղաքականության հանդեպ միշտ բավականին բարեհաճ է գտնվել: Ես գոնե հույս ունեմ, որ նույն դիրքորոշումը կլինի, օրինակ՝ ՌԴ-ից զենք գնելու խնդրի դեպքում: Թեպետ ԱՄՆ պատկան մարմինները զգուշացրել են, որ կարող է դրան էլ գործը հասնի, բայց ԱՄՆ-ում հասկանում են, որ դա իմիջային շատ լուրջ հարված կարող է հասցնել ԱՄՆ-ին: Նույնը ՌԴ-ի պարագայում է: Մենք տեսանք, որ ռուսական պաշտոնական շրջանակները բավականին մեղմ վերաբերվեցին ՀՀ-ի՝ դեպի ԵՄ մանևրներին: ԱՄՆ-ն Իրանի դեպքում մեղմ է վերաբերվում ՀՀ-ին, որովհետև հասկանում է, որ այլ ճանապարհ չկա՝ հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակումը: Իսկ թե որքան կշարունակվի աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների այս մոտեցում, բարդ է ասել: Միշտ կախված է այն վտանգը, որ կողմերից մեկը կարող է «свой чужой»-ի հարց դնել, այսինքն՝ հիմա դու իմ հե՞տ ես, թե ոչ: Այս համատեքստում ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին ֆինանսական օգնություն չցուցաբերելու վերջին որոշումը կարելի է որպես նախազգուշացում կամ կոշտացում համարել: Ամեն դեպքում, ռուս-արևմտյան հարաբերությունների գերլարումը բավականին բարդ կացության մեջ է դնում ՀՀ-ին: Կարող է գալ մի պահ, երբ մանևրելու հնարավորություն այլևս չի լինի:

 

Աննա Բադալյան

 

Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable