Yerevan, 24.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հասմիկ Խաչատրյան. «Ջուրը և սնունդը փոխելով՝ մարդը կարող է իր առողջության 70 %-ը պահպանել»

SOCIETY

Արևելյան և արևմտյան բժշկության տարբերությունը ահռելի է: Բայց ամենակարևոր տարբերությունն այն է, որ արևելյանը ոչ թե հետևանքների, այսինքն՝ հիվանդությունների դեմ պայքարելն է, այլ դրանց առաջացման պատճառներն է վերացնում:  

Կլասիկ և արևելյան բժշկության մասնագետ Հասմիկ Խաչատրյանը, ով ավարտել է Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը, տարիների աշխատանքի ընթացքում համոզվել է, որ դեղերը մարդկանց չեն բուժում: Եվ որոշել է փոխել մասնագիտական ուղղությունը և ուսումնասիրել արևելյան բժշկության գաղտնիքները:

«Իմ դիտարկումների արդյունքում պարզվեց, որ մեր օրգանիզմը պատրաստ չէ քիմիական դեղեր ընդունել, քանի որ չի ճանաչում այն նյութերը և դուրս է մղում օրգանիզմից: Այդ պատճառով ես փոխեցի բժշկությանս ուղղությունը և հիմա արևելյան բժշկության մեթոդներով եմ աշխատում»,- ասաց Հ. Խաչատրյանը:

Նա 33 տարվա կլասիկ բժշկության փորձ ունի, բայց արդեն 13 տարի է զբաղվում է արևելյան բժշկությամբ: Ըստ մասնագետի, ի տարբերություն կլասիկի, արևելյանը շատ մոտ է բնությանը և հիմնականում բնության ներդաշնակության օրենքն է:

«Պրոֆիլակտիկ բժշկությունը թույլ չի տալիս, որ մարդը հիվանդանա: Մեր առողջության 70 %-ը սննդով է պայմանավորված: Եվ եթե լիարժեք սնունդ ենք ընդունում, ապա օրգանիզմը լիարժեք «աշխատում է»: Հարցն այն է, որ ժամանակակից աշխարհում սննդի որակը բավականին վատացել է, և ավելի շատ քիմիա ենք ստանում, քան առողջ սնունդ: Այդ պատճառով էլ մարդկանց առողջական վիճակը բավականին վատ է»,- ասաց Հ. Խաչատրյանը:

Մասնագետի խոսքով, կարևոր է նաև նորմալ բաղադրություն ունեցող ջուր օգտագործելը: Եվ քանի որ քաղաքային վայրերում սարերի մաքուր ջրի բաղադրությունը չի պահպանվում, ուստի այն համարվում է դրական լիցք ունեցող մեռած ջուր:  
«Ջուրը և սնունդը փոխելով՝ մարդը կարող է իր առողջության 70 %-ը պահպանել: Այդ դեպքում մարդը որևէ խնդիր չի զգում, իսկ երբ դիմադրողականությունն իջնում է մինչև 50 %, այդ ժամանակ առաջանում են խնդիրներ»,- ասաց մասնագետը:

Ի դեպ, մասնագետը նշում է, որ գարունը լավագույն շրջանն է օրգանիզմը թույներից մաքրելու համար: Ու քանի որ տարվա ընթացքում օրգանիզմը հավաքում է մոտ 8 կգ թույն, ուստի գարնանը հարկավոր է այդ թույնից ազատվել: Հակառակ դեպքում այն կթուլացնի և կվնասի օրգանիզմը:

Օրգանիզմի մաքրումը մասնագետը խորհուրդ է տալիս սկսել լյարդից, քանի որ, եթե լյարդում կան խնդիրներ, նախ պետք է այդ օրգանը մաքրել, ամրացնել, որպեսզի այն ամբողջ տարի կարողանա բնականոն աշխատել:

Տիկին Խաչատրյանը նշեց նաև, որ, արևելյան բժշկության սկզբունքներով, տարվա ամեն եղանակ ունի իր համապատասխան օրգանը, որը տվյալ սեզոնին դառնում է ավելի խոցելի. ձմռանը  երիկամների և միզապարկի, գարնանը` լյարդի, ամռանը` սրտի, աշնանը ստամոքսի և ուշ աշնանը՝ թոքերի: Ուստի այդ սեզոններին հարկավոր է ուշադիր լինել այդ օրգանների աշխատանքին:

Արմինե Գրիգորյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts