Վարդան Խաչատրյանի կինը վաճառելով հողամասը մոտ 70 միլիոնի եկամուտ է ունեցել
SOCIETYՀՀ նախագահի խորհրդական Վարդան Խաչատրյանն ու կինը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին են ներկայացրել 2017 թ. տարեկան հայտարարագրերը:
Խաչատրյանն ընդամենը հայտարարագրել է 1 միլիոն 256 հազար դրամ գումար իր բանկային հաշիվներին և 9 միլիոն 402 հազար դրամ եկամուտ, որ գոյացել է աշխատավարձից:
Կինը՝ Անահիտ Մանուկյանը, ամուսնուց ավելի հարուստ է, համենայն դեպս՝ ըստ հայտարարագրի: Նրա դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են 36 միլիոն դրամ, իսկ տարեվերջին ավելացել են ավելի քան 2,5 անգամ՝ կազմելով 97 միլիոն դրամ: Սրանից բացի, նա վաճառել է իրեն պատկանող մի հողամաս 68 միլիոն 180 հազար դրամով: Տարեկան եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 1 միլիոն 700 հազար դրամ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



