Թբիլիսիում ջրհեղեղի ևս մեկ զոհի դի է հայտնաբերվել
INTERNATIONAL NEWSԹբիլիսիում փրկարարներն ու զինվորականներն անցած գիշեր փլուզումների ու ցեխի միջից կենդանաբանական այգու տարածքում աղջկա դի են հայտնաբերել, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
Տեղեկությունը հաստատել է երկրի պաշտպանության նախարարար Թինա Խիդաշելին:
Հեղեղումների զոհերի հստակ թիվը ներկայում դժվար է նշել, քանի որ տարբեր պաշտոնական գերատեսչություններ տարբեր թվեր են հրապարակել: Երեկ հայտարարվել է 19 զոհի մասին, ապա՝ 17, իսկ երեկոյան՝ 18:
Գիշերը հերթապահ ոստիկաններն ու հատուկջոկատայինները շարունակել են կենդանաբանական այգուց փախած վագրի որոնումը: Թբիլիսիի բնակիչները հեռախոսազանգերի միջոցով տարբեր տվյալներ են հաղորդել դրա գտնվելու վայրի մասին, սակայն ստուգումներից հետո դրանք չեն հաստատվել:
Հիշեցնենք, որ երեկ կենդանաբանական այգուց փախած վագրը հոշոտել էր մի տղամարդու: Կենդանուն ոչնչացրել էին, սակայն ավելի ուշ հայտնի էր դարձել, որ քաղաքում ուրիշ վագր էլ կա:



