Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«ՄԻԵԴ-ը կփաստի այն, ինչն իրականում տեղի է ունենում Հայաստանում». փաստաբան

POLITICS

Այս տարվա մարտի 21-ին ստացված գրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տեղեկացրել է, որ պատրաստվում է առաջիկայում քննության առնել Անդրիաս Ղուկասյանի գործը: Դատարանը խնդրել է մինչև 2018թ. ապրիլի 11-ը ներկայացնել համապատասխան ապացույցներով հիմնավորված այնպիսի տեղեկատվություն, որը վկայում է դիմողի նկատմամբ Կոնվենցիայի այս կամ այն հոդվածի խախտման և դիմողի կողմից իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման մասին: Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի գանգատը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գրանցել էր դեռևս մեկ տարի առաջ՝ փետրվարի 23-ին:
«Փաստը» զրուցել է Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի հետ:

-Պարոն Մեժլումյան, այս փուլին հասնելն ի՞նչ կտա այս գործին:

-Մենք Եվրոպական դատարան դիմեցինք՝ չսպառելով ներպետական միջոցները, դեռևս Վճռաբեկ դատարան չանցնելով և հիմնավորեցինք, որ դրանք արդյունավետ չեն: Բարձրացրել էինք նաև քաղաքական հարցերը, նշել, որ սա, ըստ մեզ, քաղաքական հետապնդման դրդապատճառներով գործ է, և իրենք, ի ուրախություն մեզ, վարույթին առաջնահերթություն տվեցին և չմերժեցին:

Դրանից հետո մենք բոլոր հերթական մեր բողոքները, հերթական կալանքի եզրակացումները, այդ թվում դատարանում առկա որոշումները ուղարկում էինք Եվրոպական դատարան, և դրանք կցվում էին հիմնական գործին: Եվ սպասում էինք: Ձգձգվեց, իհարկե, բայց արդեն ստացանք պատասխան, որ առաջիկայում կքննեն: Մեզնից նաև ուզեցին այն դատական նիստի ձայնագրությունը, որի ժամանակ դատավորը հարցնում է Անդրիաս Ղուկասյանին, եթե նրան ազատ արձակեն, շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը, թե՝ ոչ, ինչին Անդրիաս Ղուկասյանը պատասխանել է, որ այո, շարունակելու է, պարզաբանելով, որ իր քաղաքական գործունեության մեջ բռնությունը բացառվում է, նա այդ գծի կողմնակիցը չէ: Սակայն դատարանը մերժելով գրավի կիրառումը, պատճառաբանել էր՝ հիմքում դնելով նաև այն, որ Ա. Ղուկասյանը դատարանում հայտարարել է, որ իր գործունեությունը շարունակելու է ազատ արձակվելու դեպքում:

Այն, որ եվրոպական դատարանը մեզնից ուզեց այս ձայնագրությունը, ենթադրել է տալիս, որ այս հարցն էլ է հետաքրքրել նրանց:

-Առաջին անգամ է, որ ՀՀ դեմ ներկայացվող գանգատում բարձրացվել է Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման հարցը՝ քաղաքական ընդդիմադիրների դեմ պետական իշխանության չարաշահումը արգելելու մասով: Քաղաքական ենթատեքստ ունենալուց գործը կարո՞ղ է շահել:

-Հուսով ենք, որ Եվրոպական դատարանը դա կտեսնի և ճիշտ կգնահատի իր վերջնական ակտով: Մնացածը՝ փաստ է, որ այդպես է: Փաստ է, որ քաղաքական նկատառումներով է իրականացվում քրեական հետապնդում Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ: Դա նաև ամեն օր փաստվում է Հայաստանում իրականացվող դատաքննության ժամանակ, երբ դատավորը ուղղակիորեն գործում է Անդրիաս Ղուկասյանի դեմ:

-Այն, որ ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի դեմ գործը հենց քաղաքական ենթատեքստով է գնում, մեր երկրի համբավի համար միջազգային ատյաններում բացասական հետևանք չի՞ ունենա:

-Բնականաբար, դա բացասական կլինի Հայաստանի իշխանությունների համար, որովհետև եվրոպական նման կառույցի կողմից կփաստվի այն, ինչն իրականում տեղի է ունենում:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank