Համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի ընթացքում մաքրվել են նաև չնախատեսված վայրերում թափված աղբի կուտակումները
SOCIETYՎաղ առավոտից մեկնարկած ծառատունկ-շաբաթօրյակի ընթացքում պատշաճ տեսքի են բերվել նաև մայրաքաղաքի այն հատվածները, որտեղ որոշ քաղաքացիների անփույթ վերաբերմունքի հետևանքով առաջացել էին աղբի կուտակումներ: Մաքրման աշխատանքներին մասնակցել են ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների, քաղաքապետարանի ենթակա կառույցների, այնպես էլ պետական և մասնավոր հատվածների աշխատակիցնենր ու բազմաթիվ երևանցիներ:
Դժվարամատչելի հատվածներն աղբից մաքրվել են ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների ուժերով: Առանձին հատվածներում կիրառվել է նաև ծանր տեխնիկա:
Նշենք, որ ծառատունկ-շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին նախապես բաժանվել են բահեր, ձեռնոցներ, պարկեր և անհրաժեշտ այլ պարագաներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



