Համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակին միացել է նաև Երևանի ավագանին
SOCIETYԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված ծառատունկ-շաբաթօրյակին մասնակցել են նաև Երևանի ավագանու անդամները: Մասնավորապես, «Հաղթանակ» զբոսայգում ծառատունկն իրականացրել են Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» և «Ելք» խմբակցությունների անդամները:
Աշխատանքներում ներգրավված ավագանու անդամները, կարևորելով նմանատիպ նախաձեռնությունների կազմակերպումը, նշել են, որ իրենք մասնակցում են առաջին հերթին որպես Երևանի բնակիչ, քանի որ յուրաքանչյուր երևանցու համար մայրաքաղաքի կանաչ տարածքների ավելացումը պետք է առաջնային խնդիր լինի: Նրանք նաև խոստացան, որ հնարավորության սահմաններում հետևողական կլինեն տնկած ծառերի խնամքին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



