Միխեիլ Սահակաշվիլիի տեղը բանտում է. Ղարիբաշվիլի
INTERNATIONAL NEWS«Եթե ինձ հարցնելու լինեք՝ Միխեիլ Սահակաշվիլիի տեղը բանտում է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Էստոնիայի իր պաշտոնակցի հետ Տալլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Սահակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ էստոնացի լրագրողի հարցին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Միխեիլ Սահակաշվիլին պատրաստվում էր հեղաշրջում իրականացնել Վրաստանում, դա հաստատող ձայնագրությունները զետեղված են ուկրաինական կայքում: Եթե հարցնեք Վրաստանի բնակչության մեծամասնությանը՝ նրանք կասեն, որ Միխեիլ Սահակաշվիլին տեղ չունի Վրաստանի քաղաքականության մեջ: Եթե ինձ հարցնելու լինեք՝ նրա տեղը բանտում է»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



