Դիարբեքիրում ոստիկանության կրակոցից 22-ամյա երիտասարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԴիարբեքիրի Սիլվան գավառում իրավապահ մարմինների կողմից փողոց դուրս գալու արգելքի հայտարարումից հետո բախումներ են սկսվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Ոստիկանության կողմից արձակած կրակոցի հետևանքով զոհվել է քաղաքացի 22-ամյա Մուսլում Թայարը: Ավելի վաղ թուրքական տեղական իշխանությունները հայտարարել էին, որ արգելքը հայտարարվել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ գործողություն իրականացնելու նպատակով: Սիլվանում մեծաքանակ ոստիկանների գործողություններին աջակցում են նաև ոստիկանական ուղղաթիռները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



