Yerevan, 06.November.2026,
00
:
00
BREAKING

Փոքր գողությունները չներող, թալանը խրախուսող Հայաստանն է սա

SOCIETY

Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի՝ 10 հազար դրամ գողանալու համար 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվելը մեծ աղմուկ է առաջացրել հանրության շրջանում: Նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողություն):

Այսպիսի «արդարադատությունը» դուրս է բանականության ու տրամաբանության բոլոր սահմաններից: Հասմիկ Սարգսյանն իր հոգածության ներքո ունի չորս երեխա, որից մեկը զինվոր է, իսկ երկուսը՝ անչափահաս: Վերջինս նման արաքի է գնացել միայն ծայրահեղությունից, կարիքից ու սովից դրդված: Կնոջ պաշտպան Մարինա Պողոսյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջինս վերցրել է միայն այդ գումարը, ուրիշ ոչինչ, իրեն իր երեխաներին կերակրելու համար գումար էր պետք: Իրավապաշտպանի խոսքով՝ օրենքի դեմ որևէ մեկը չի գնում, բայց դրանից բացի կա տրամաբանություն ու մարդասիրություն, էլեմենտար հաշվարկ: Պողոսյանի խոսքով՝ իրենք հաշվարկել են, որ Հասմիկ Սարգսյանի ազատզարկումը 15 միլիոն դրամ կարժենա պետության վրա:

Մեր հարցին, թե եթե մոռանանք, թե հանցանքն ով է կատարել, առհասարակ 10 հազար դրամ գողության համար ինչ պատիժ է հասնում, Մարինա Պողոսյանը պատասխանեց, որ այդ դեպքում օրինաչափ է:

Սա Հասմիկ Սարգսյանի կողմից կատարված գողության երրորդ դեպքն է: Տվել էին փորձաշրջան, սակայն այդ ընթացքում նա ևս կրկին գողություն է կատարել, ինչը համարվում է ավելի ծանր հացագործություն՝ կրկնահանցագործություն:

Բայց այստեղ կա մի բայց: իրավապաշտպանի խոսքով այս կինն առաջին գողության ժամանակ տարել էր պանիր ու պահածո, սնունդ, մտել էր բնակարան, որտեղ նաև ուրիշ իրեր են եղել:

«Նա իհարկե ուրիշի սեփականությանն է տիրացել, բայց դա արել է սովից դրդված, երեխաներին պահելու համար: Երկրորդ անգամ քրոջ ամուսնուց 110 հազար դրամ է գողացել, վիրահատության ու ճառագայթման գումար է պետք եղել:

Ես ուզում եմ, որ հանրությունն ինձ ճիշտ հասկանա: Տարատեսակ մեկնաբանություններ կան, թե մենք քաջալերում ենք գողությունը: Բայց այդպես չէ: Չի արդարացվում գողությունը, բայց սա անելանելի վիճակ է»,- նշեց նա:

Պարզվում է Հասմիկ Սարգսյանին նաև նպաստից էին զրկել: Նա չունի սեփականություն, փաստացի գրանցված է եղել նախկին զբաղեցրած բնակարանում, որի վաճառքից հետո իր գրանցումը չեղյալ է համարվել: Նոր բնակարանում չի կարողացել գրանցումը հաստատել, իրեն մերժել են, քանի որ այդ ընթացքում գտնվել է փորձաշրջանում՝ դատական հսկողության տակ:

Իրավապաշտպանի հռետորական հարցին, թե սրա վերջը ի՞նչ է լինելու, մենք էլ պատասխան չունենք: Զրուցակիցս շարունակում է՝ եթե մենք հիմա չարձագանքենք, գնալու է այն կնոջ պես Դավթաշենի կամրջից իր երեխաների հետ գցվի՞:

Մեր հարցին, թե հիմա ինչ են պատրաստվում անել, պատասխանում է, որ ապրիլի 12-ին Վերաքննիչ դատարանում կքննվի այս գործը: Իրենք էլ ցանկանում են գոնե հանրության ճնշման արդյունքում ազդել այս գործի վրա, քանի որ այն, բացի օրենքի տեսակետից, ունի նաև բարոյական կողմ:

Իրավապաշտպանի խոսքով, եթե պետությունը մարդկանց գցում է աղետալի, սոված իրավիճակի մեջ՝ գնալով գողությունը շատանալու է:

«Մի երեխան էպիլեպսիա ունի, մյուսը ուռուցք, ինքը միոմա, ոտքի ոսկորն է փտում:

Ամուսինն էլ գնացել է Ռուսաստան, ամուսնալուծվել է, ալիմենտ չի վճարում: Բանակում ծառայող որդին վիրահատված է: Մուրացանի հոսպիտալում պառկած էր, ուներ երակների լայնացում, կիստա: Ես մասնագետ չեմ, չգիտեմ այդ հիվանդություններով արդյոք ինքն առհասարակ պետք է զորացրվեր: Գուցե մնար մոր կողքին, աշխատեր, սատար կանգներ: Տղային հոսպտալից ուղարկել են տուն, մայրական խնամքի տակ: Պատկերացնո՞ւմ եք, բանակից եկած տղան գնա մի տուն, որտեղ ոչ հոսանք կա երկու ամիս, ոչ՝ սնունդ»,- պատմում է նա:

Մարինա Պողոսյանի խոսքով իրենք այդ կնոջ համար օգնություն են կազմակերպում, և այսօր արդեն 2 հոգի արձագանքել են, մեկը 7 հազար դրամ է փոխանցել, մյուսը խոստացել վճարել հոսանքի պարտքը:

Իրավապաշտպանի խոսքով, կինը երկար տարիներ աշխատել է հացի փռում, սակայն իր մոտ միոմա հայտանբերելուց հետո բժիշկն ասել է, թե չի կարելի նման ջերմային պայմաններում աշխատել, ուռուցքը մեծանում է: Գնացել է քաղաքապետարան, խնդրել իրեն փողոցներն ավլելու աշխատանք տան, սակայն դա էլ են մերժել՝ պատճառաբանելով, թե նա փորձաշրջանի մեջ է գտնվում:

«Օրը 6300 դրամ կծախսեն իրեն կալանավայրում պահելու համար: Եթե ինքն օր 6000 դրամ ունենար, այդ գողությունը չէր կատարի: Ես ոչ միայն Հասմիկ Սարգսյանին եմ պաշտպանում, այլ հասմիկսարգսյաններին, որովհետև նա հավաքական կերպար է: Մենք պետք է բարձրաձայնենք, որպեսզի սրան լուծում տրվի»,- նշեց նա:

Հարցին, թե նման այլ դեպքեր հիշո՞ւմ եք, պատասխանեց, թե ոչ, որովհետև մարդիկ վախենում են քարկոծվել. «Մենք էլ ենք քարկոծվում շատ մարդկանց կողմից, ովքեր գրում են արդարադատություն և այլն: Սուրիկ Խաչատրյանն ամբողջ մարզը կերել է, թող տանեին, դատեին: Ստացվում է, որ այստեղ փոքր գողություններն են աններելի: Ես խտրական արդարադատություն չեմ ուզում: Բայց թսղ մյուսներին էլ դատեն, Հասմիկին էլ հետները: Այս օրենսգիրքը խեղճերի ու անօգնականների համար չէ»:

Վերջում մեջբերենք դատախազի խոսքը ասված Հասմիկ Սարգսյանին դատարանի դահլիճում՝ «Հարուստի բարձի տակից գնայիր մի կես միլիոն գողանայիր, քեզ չէի դատապարտի, կասեի՝ լավ ես արել, բայց էս մեկը համարում եմ ծանր հանցագործություն»:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital Platform