Ֆրանկոֆոնիայի երկամսյակի հերթական միջոցառումը՝ Երևանի հ. 154 հիմնական դպրոցում
SOCIETYԵրևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության հ. 154 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Փարիզը՝ ոգեշնչման քաղաք» խորագրով ցերեկույթ: Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները հանդիսատեսներին ֆրանսերենով ներկայացրել են փարիզյան պատմություններ, մի շարք հանրահայտ ֆրանսիացիների կյանքի դրվագներ, ինչպես նաև ֆրանսիական երաժշտական համարներ:
Նշենք, որ ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում հետաքրքրական միջոցառումներ են կազմակերպվում Երևանի տարբեր դպրոցներում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է որպես առաջին, երկրորդ կամ երրորդ օտար լեզու:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



