Yerevan, 24.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


250 հազար դրամ՝ նախագահականի կայքը Արմեն Սարգսյանին «համապատասխանեցնելու» համար

SOCIETY

ՀՀ նախագահի աշխատակազմը www.president.am կայքի մշակման ծառայությունների դիմաց կվճարի 250 հազար դրամ, ինչի մասին տեղեկանում ենք կառավարության՝ Մեկ անձից կատարվող գնումներ ենթաբաժնից:

Պայմանագիրը կնքվել է ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վ. Գրիգորյանի և «Հելիքս Կոնսալտինգ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Մխիթարյանի միջև: Ընկերությունը աշխատակազմի պահանջներն ու կայքի փոփոխություններն ավարտին հասցնելու համար 20 օր ժամանակ ունի, ավելի ստույգ՝ մատուցման ժամկետ է սահմանվել ապրիլի 30-ը:

Համաձայն պայմանագրի՝ կայքում նոր կառուցվածքին ու գործունեությանը վերաբերող համապատասխան կառուցվածքային բովանդակային փոփոխություններ, ինչպես նաև կայքի գործող բովանդակության՝ կառավարման համակարգի լրամշակում պետք է կատարեն:

Մասնավորապես պետք է արխիվացնել Սերժ Սարգսյանի և Ռիտա Սարգսյանի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, այցելուների ծրագիր բաժինը, որն անհրաժեշտության դեպքում կարող է տեղափոխվել Վարչապետի կայք, նախագահի նստավայրը՝ իր ենթաբաժիններով: Վերջին տեղեկատվությունը նույնպես պետք է փոփոխություններով տեղափոխել Վարչապետի կայք:

Ի դեպ վարչապետ բառը մեծատառերով է գրված եղել փաստաթղթում: Իսկ մինչ այս, նկատենք, որ վարչապետ բառը միշտ էլ գրվել է փոքրատառով, փոխարենը՝ մեծատառով է գրվել նախագահ բառը: Հետաքրքիր միտում է նկատվում, այնպես չէ՞:

Ինչևէ, շարունակենք անդրադառնալ կայքի փոփոխություններին:

Միաժամանակ կայքից պետք է հանվեն որոշ բաժիններ: Դրանք են՝ նախագահական իշխանության խորհրդանիշ, նախընտրական ծրագիր, աշխատակազմ բաժնի կառուցվածքից հանձնաժողովներ և խորհուրդներ, աշխատակազմ բաժնից՝ քաղաքացիների ընդունելություն, պետական մրցանակներ:

Կայքում առկա բոլոր մնացած բաժիններն իրենց ենթաբաժիններով կպահպանվեն: Կկատարվի միայն բովանդակության փոփոխություն հետևյալ կետերում՝ նախագահ բաժնում նախագահի կենսագրությունը, լուսանկարները, նախագահ բաժնում Առաջին տիկին ենթաբաժինը, նախագահ բաժնում՝ նախագահի նստավայր, Հայաստան բաժնի «Պետական կառուցվածք» ենթաբաժինը:

Իսկ աշխատակազմ բաժնի բոլոր ենթաբաժինների բովանդակությունը անհրաժեշտ կլինի թարմացնել՝ համապատասխանեցնելով նոր ընդունվող իրավական ակտերին:

Մասնավորապես պետք է փոխել՝ կանոնադրություն, բյուջե, քաղաքացիների ընդունելություն, հաստիքացուցակ, հաճախ տրվող հարցեր, հետադարձ կապ ենթաբաժիններում նշված տեղեկատվությունը:

Կայքում ՀՀ նախագահի աշխատակազմի հասցեն պետք է փոխվի և դառնա Մաշտոցի 47:

Գրադարան բաժնի ՀՀ նախագահի ենթաբաժնում կավելացվեն նոր նախագահի տվյալները, իսկ հղումներ բաժնում կավելացվի նոր վարչապետի կայքի հասցեն:

Գրադարան բաժնի պետական պարգևներ ենթաբաժնի Բարձրագույն կոչում կետը կհանվի և դրա մեջ ներառված տեղեկատվությունը կտեղափոխվի շքանշաններ ենթաբաժին, որտեղ պետք է ավելացնել «Հայրենիքի շքանշան»-ը և վերոհիշյալ տեղեկատվությունը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts