Վարչապետի խորհրդականը 24 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել
SOCIETYՀՀ վարչապետի խորհրդական Գևորգ Մալխասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Հայտարարագիր է ներկայացրել նաև իր կինը:
Մալխասյանը հայտարարագրել է 79 միլիոն դրամ, 82 հազար ամերիկյան դոլար ու 1500 եվրո, իսկ կինը՝ Գայանե Ազարյանը, 50 միլիոն դրամ ու 5 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ:
Մալխասյանի տարեկան եկամուտները կազմել են 39 միլիոն 453 հազար դրամ, որից 24 միլիոն 345 հազար դրամը շահաբաժին է, 7 միլիոն 599 հազար ու 63 հազար դրամը աշխատավարձեր են, 353 հազար 500 դրամը կենսաթոշակ է, իսկ մնացած 7 միլիոն 92 հազար դրամն էլ նշել է որպես այլ եկամուտներ: Կինը ավելի համեստ եկամուտներ ունի՝ 11 միլիոն 557 հազար դրամի չափով, որի աղբյուրը հայտարարագրում նշված չէ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



