Վարչապետի օգնականի կինը վաճառել է բնակարանը
SOCIETYՎարչապետի օգնական Կարապետ Վարդանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր և իր կնոջ 2017 թ. տարեկան հայտարարագրերը:
Պաշտոնյան հայտարարագրել է 450 հազար դրամ ու 1200 ամերիկյան դոլար դրամական միջոցներ, տարեկան եկամուտներն էլ կազմել են 6 միլիոն 566 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:
Կինը՝ Վարդուհի Ֆեսչյանը, իր պաշտոնյա ամուսնուց ավելի շատ գումար ունի: Նա հայտարարագրել է 600 հազար դրամ ու 1500 ԱՄՆ դոլար, իսկ տարեկան եկամուտները կազմել են 27 միլիոն 787 հազար դրամ, որից 2 միլիոն 787 հազար դրամը նրա աշխատավարձն է, իսկ 26 միլիոն դրամը բնակարանի վաճառքից ստացված գումարը:
Կարապետ Վարդանյանը չունի պաշտոնը ստանձնելու հայտարարագիր, թեև այս պաշտոնն է զբաղեցրել դեռևս 2011 թ.:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



