Yerevan, 23.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կարո Փայլանը իր կուսակցությունով հանդերձ Էրդողանի հիմնական ընդդիմադիրներից է». Գևորգ Պետրոսյան

POLITICS

Անկարայի գլխավոր դատախազությունը օրերս միջնորդություն է ներկայացրել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 8 անդամների դեմ՝ «ահաբեկչական քարոզչություն» իրականացնելու համար, որոնց թվում է նաև հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։ Այս մասին գրում է www.aniarc.am-ը՝ հղում անելով Turkish Minute կայքին:

Կայքի փոխանցմամբ՝ պատգամավորները մեղադրվում են «թուրք ազգին, թուրքական պետությանը, կառավարությանը, զինվորականությանը ու ոստիկանությանը նսեմացնելու», «քաղաքական կուսակցությունների մասին օրենքը խախտելու» և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» համար։ Դատախազը միջնորդություններ է ուղարկել Թուրքիայի արդարադատության նախարարություն, որոնք պետք է փոխանցվեն խորհրդարանի նախագահությանը՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար։

Ապրիլի 9-ին թուրքական վերաքննիչ դատարանը HDP-ի փոխնախագահ Բուրջու Չելիք Օզքանին դատապարտել է 7 տարի 3 ամիս և 10 օր ժամկետով ազատազրկման՝ «ահաբեկչական քարոզչություն իրականացնելու» մեղադրանքով:

Թեմայի շուրջ Past.am-ը զրուցել է թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ:

-Կարո Փայլանին ի՞նչ է սպասվում: Նրան իսկապե՞ս կարող են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, թե՞ սա պարզապես նրան զգաստացնելու նպատակ է հետապնդում:

-Ես այստեղ անմիջապես անձերով չէի պայմանավորի, քանի որ Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը, նրանց գլխավոր խնդիրը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է, որի անդամ է նաև Կարո Փայլանը: Այստեղ առաջնայինը ոչ թե էթնիկ պատկանելությունն է, այլ՝ քաղաքական գիծն ու կուրսը, որի հետևորդը և իրականացնողն է նա:

Նախկինում և ներկայում էլ այս կուսակցությունը եղել է Էրդողանի ղեկավարած պետության գլխավոր թշնամիների ցանկում: Նախկինում ևս եղել են ձերբակալություններ, հիշենք թեկուզ կուսակցության նախկին ղեկավարի ձերբակալությունը և անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Այնպես որ, սա որևէ կերպ անակնկալ չէ: Այս վերջին տարիներին նման քայլեր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ցանկացած, հատկապես դերակատարում ունեցող անդամների նկատմամբ լրիվ սպասելի է Էրդողանի ղեկավարած պետության կողմից:

-Այս դեպքերով պայմանավորված, կարո՞ղ ենք ասել, որ Կարո Փայլանը իր գաղափարների և այդ կուսակցության անդամը լինելու պատճառով կարող է հայտնվել անազատության մեջ:

-Իհարկե, նախադեպերը կան: Իր կուսակիցները և՛ անձեռնմխելիությունից են զրկվել, և՛ ձերբակալվել, և՛ հետապնդումների են ենթարկվել: Եվ սա Թուրքիայում ընկալելի է քրդական հարցի և նաև Էրդողանի՝ իր ընդդիմադիրների դեմ վարած քաղաքականության տեսանկյունից: Իսկ Կարո Փայլանը իր կուսակցությունով հանդերձ Էրդողանի հիմնական ընդդիմադիրներից է: Նախկին փորձը և նախկինում գրանցված դեպքերը ցույց են տալիս, որ նման սցենար հնարավոր է, բացառել պետք չէ:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts