Yerevan, 29.August.2026,
00
:
00
BREAKING


Ընտրությունների հոգեբանական ֆոնն ու շոուն. ի՞նչ մանդատ ստացավ Ալիևը

POLITICS

Նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևն առաջատարն է: Ալիևը հավաքել է ընտրողների ձայների 86,03 %-ը:

Թեև արդյունքն ամենևին անսպասելի չէր, բայց գնահատելով Ադրբեջանի նախընտրական ու արդեն բուն ընտրական գործընթացը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Past.am-ի հետ զրույցում նախ ընդգծեց. «Արձանագրվեց Իլհամ Ալիևի իշխանության բացարձակությունը, անսասանությունը և Ադրբեջանում իր, այսպես ասած, համատարած լինելը: Մենք կրկին, իհարկե, դասական առումով այնտեղ քաղաքական գործընթացների ականատես չեղանք: Տեսանք, թե պետական ապարատն ինչպես է այդ երկրի տարածքում տարիներ շարունակ ոչնչացրել ցանկացած տիպի մրցակցայնություն: Ալիևը պարզապես ստացավ այն մանդատը, որը նախապատրաստել էր անցած՝ ավելի քան երկու տասնամյակների ընթացքում: Հիմա էլ դինաստիական կամ բռնապետական իշխանության էլ ավելի ուժեղացմանն ու կայացմանն ենք ականատես լինում: Մնացած առումներով, իհարկե, սպասելի էր արդյունքը»:

Քաղաքագետի խոսքով՝ 86 %-ն այն արդյունքն էր, որը բոլորն էին կանխատեսում:

«Անգամ ավելի բարձր կանխատեսումներ կային: Այնուամենայնիվ, սա ավելին էր, քան Ալիևի՝ նախորդ ընտրություններում ստացած քվեները: Բնականաբար փորձելու է հետագայում ևս նույն մեխանիզմներով ու նույն մեթոդներով ուժեղացնել իր ընտանիքի իշխանությունն Ադրբեջանի նկատմամբ»,-նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է միջազգային արձագանքներին, Հ. Մելիք-Շահնազարյանն ընդգծեց. «Դիտորդական առաքելություններ իրականացնող կազմակերպությունները դեռևս գնահատականներ չեն տվել, բայց անգամ այս առումով նորից շատ կանխատեսելի զարգացումներ են տեղի ունենում: Այն պետությունները, որոնց հետ Ադրբեջանը լավ հարաբերություններ է ունեցել, օրինակ՝ Ուկրաինան, Բելառուսը, Թուրքիան, շատ արագ շնորհավորեցին Ալիևին և բարձր գնահատեցին անցկացված ընտրությունները: Բայց արևմտյան ժողովրդավարությունները դեռևս լռում են: Կարծում եմ, որ մի քիչ բարդ իրավիճակում են, որովհետև բոլորի համար ակնհայտ է՝ Ադրբեջանում մրցակցայնություն չի եղել, Ալիևը սահմանադրություն է փոխել իր իշխանությունը հավերժացնելու նպատակով և այլն, և այլն: Անցած քարոզարշավի ընթացքում մենք ականատես եղանք, որ արևմտյան մամուլն ու տարբեր իրավապաշտպան կառույցներ շատ բուռն էին քննադատում Ադրբեջանի նախագահին թե՛ հետապնդումների, թե՛ ճնշումների, թե՛ազատ խոսքի սահմանափակման և թե՛ իր քաղաքականության համար: Կարծում եմ, որ ընտրություններին վերաբերող գնահատականներն էլ նույն տրամաբանության մեջ կլինեն»:

Հետընտրական զարգացումների մասին էլ, ըստ քաղաքագետի, խոսելու առիթ չենք ունենալու:

«Ընտրական գործընթացներ չեն եղել: Ինչպես կարող են հետընտրական գործընթացներ լինել, եթե անգամ չակերտավոր ընդդիմադիր թեկնածուներից մեկը քվեարկել է Ալիևի օգտին: Այս ամենի հոգեբանական ֆոնը բավականին հետաքրքիր է: Պարզ էր, որ թեկնածուն իրական ընդդիմություն չէր, և իշխանությունների դրածոն էր այդ ընտրապայքարի մեջ: Եվ Ալիևը, փաստորեն, խնդիր ուներ. այն է՝ ամբողջ աշխարհին ցույց տալ, որ իսկապես վայելում է հասարակության լայն զանգվածների աջակցությունը: Դա շոու էր, որը ոչ մի ազդեցություն չի ունենալու: Հետընտրական զարգացում ասելով՝ մենք երևի պետք է սպասենք միջազգային կառույցների գնահատականներին, որոնցով ամեն ինչ ավարտվելու է»,-շեշտեց քաղաքագետը:

Նշենք, նախընտրական շրջանում ընտրությունները տեղափոխելու և արտահերթ ընտրություններ իրականացնելու փաստին զուգահեռ շահարկվում էր Ղարաբաղյան գործոնը: Մասնավորապես՝ Ալիևը ժամանակից շուտ է փորձում ազատվել ընտրությունների բեռից, որ նախապատրաստվի որոշակի գործընթացների:

«Ես չեմ կարծում, թե բանակցային գործընթացում որևէ լուրջ կամ հեղափոխական փոփոխությունների է պետք սպասել: Ավելին՝ Ադրբեջանը շարունակելու է իր դեստրուկտիվ դերակատարությունն ունենալ և, ըստ էության, խոչընդոտել խաղաղ կարգավորման գործընթացը: Իսկ թե ինչու Ադրբեջանում ընտրությունները ոչ թե հոկտեմբերին, այլ ապրիլին անցկացվեցին, մի քանի պատճառներ կային: Ժամանակը առաջ բերելով՝ նա անակնկալ էր մատուցում շատերին: Ե՛վ հնարավոր ընդդիմախոսներին, և՛ միջազգային կառույցներին, որոնք պլանավորել էին իրենց տարեկան գործունեությունը և Ադրբեջանի ընտրություններին հոկտեմբերին էին սպասում: Ընտրությունները տեղափոխելով՝ Ալիևը նրանց արձագանքը մեղմելու նպատակ էր հետապնդում: Պատճառները շատ են, բայց, ըստ էության, հիմնականն այն է, որ Ալիևը ժամանակային լիմիտ չունի և ազատ է իր գործողությունների մեջ»,-եզրափակեց քաղաքագետը:

Աննա Բադալյան

 

 

 

 

 

 

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds