Քաղաքաշինության պետական կոմիտեն գրեթե մեկ միլիոնի մեդալ ու կրծքանշան կգնի
SOCIETYՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեն Հայաստանի ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում հրապարակել է 2018 թվականի գնումների պլանը՝ ապրիլի 16-ի դրությամբ:
Ըստ գնումների պլանի, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Քաղաքաշինության պետական կոմիտեն պատրաստվում է մեդալներ ու կրծքանշաններ ձեռք բերել:
Գնման գնանշման հարցում (ԳՀ) ընթացակարգով ձեռք կբերվի 3 մեդալ, կրծքանշան, որոնք գնելու համար կծախսվի 147 000 դրամ: Մեդալներից, կրծքանշաններից յուրաքանչյուրն արժե 49 000 դրամ:
Նույն ընթացակարգով ձեռք կբերվի այս անգամ արդեն 131 000 դրամ արժողությամբ 3 մեդալ, կրծքանշան, որոնք ձեռք բերելու համար կծախսվի 393 000 դրամ: Նույն ընթացակարգով և նույն արժողությամբ ձեռք կբերվի ևս 3 մեդալ, կրծքանշան: Ըստ ընդհանուր հաշվարկների՝ ստացվում է, որ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեն կրծքանշաններ և մեդալներ ձեռք բերելու համար կծախսի գրեթե մեկ միլիոն, ավելի կոնկրետ՝ 933 000 դրամ:
Աննա Բադալյան
Past.am