Այսօր Երևան են ժամանել ավելի քան 200 «օրենքով գողեր» և 400 քրեական հեղինակություններ
SOCIETYPast.am-ի տվյալներով՝ այսօր, վաղ առավոտյան, աշխարհի տարբեր երկրներից Երևան են ժամանել մոտ 600 հայտնի դեմքեր, որոնցից 200-ը «օրենքով գողեր են»:
Ո՛չ, ո՛չ: Նրանք չեն եկել սատարելու Սերժ Սարգսյանին, առավել ևս՝ ցուցարարներին:
Նրանք եկել են նշելու ԽՍՀՄ տարածքում հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի (Հարությունյան) ծննդյան օրը: Հյուրերին դիմավորել է հայտնի հեղինակություն Արտեմ Կանևսկոյը՝ Արմեն Կանևսկոյի եղբայրը, Երևանցի «օրենքով գողեր» Մանեթի Տղա Սամոյի, Աֆոյի (Խոյեցյան) և այլոց հետ:
Արմեն Կանևսկոյը, ով մահացել է 2010 թվականին՝ 40 տարեկան հասակում, թաղված է Երևանի Շահումյանի գերեզմանոցում:
Այս պահին գերեզմանոցի հարևանությամբ գտնվող «Սան Լազարո» հանդիսությունների սրահում մոտ 700 հյուրերի հյուրասիրություն է ընթանում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



