Գալուստ Սահակյանի կինը 23 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել
SOCIETYԱզգային ժողովի պատգամավոր Գալուստ Սահակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Նա հայտարարագրել է միայն տարեկան եկամուտները, որոնք կազմել են 10 միլիոն 320 հազար դրամ, որն ստացվել է 9 միլիոն 924 հազար դրամ աշխատավարձից ու 396 հազար դրամ կենսաթոշակից:
Կինը՝ Ժաննա Աղաբաբյանը, նույնպես ներկայացրել է իր տարեկան հայտարարագիրը: Ըստ այդմ, նրա դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են 126 միլիոն 433 հազար դրամ, իսկ տարեվերջին արդեն՝ 149 միլիոն 733 հազար դրամ:
Եկամուտներ նույնպես ունեցել է, որոնք կազմել են 25 միլիոն 209 հազար դրամ: Սրանից 23 միլիոն 300 հազար դրամը շահաբաժին է, 564 հազար դրամը կենսաթոշակ, իսկ 1 միլիոն 345 հազար դրամն էլ աշխատավարձ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



