Yerevan, 20.May.2026,
00
:
00
BREAKING


«Բարոյական չափանիշներն այսպիսի դեպքերում ընդհանրապես չեն գործում». Ժաննա Ալեքսանյան

POLITICS

Պարզվում է, որ երեկ Թումանյան-Մաշտոց խաչմերուկում լուսաֆորներ կոտրած, ոստիկանների վրա հարձակված, անկարգությունների հեղինակ երիտասարդները բերման չեն ենթարկվել: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից: Նրանց գտնելու կապակցությամբ դեռևս աշխատանքներ են տարվում:

Ստացվում է, որ երեկ սադրիչ գործողությունների հեղինակներն իրավապահ մարմինների կողմից ոչ մի «ուշադրության» չեն արժանացել: Մինչդեռ խաղաղ ցուցարարներին ոստիկանները հետևում են, վազում հետևներից ու բաժին տանում: Խաղաղ ցուցարարների դեպքում գործն ավելի հեշտ է:

-Նրանք, ովքեր վնաս են հասցրել պետության գույքին, մնում են անպատիժ, նրանց անգամ չեն մոտենում, իսկ խաղաղ ցուցարարներին տանում են բաժին: Համաչա՞փ է սա:

-Ոստիկանությունը օրենքից դուրս է աշխատում, ինչպես այդպիսի դեպքերում մենք տեսնում ենք: Թիկնապահի կարգավիճակում են: Իշխանության թիկնապահներն են և գործում են այնպես, ինչպես թելադրվում է իշխանության կողմից: Ոստիկանությունը երբեք նման հավաքների ժամանակ չի գործում օրենքի սահմաններում և դա պահանջում է քաղաքացիներից: Իսկ քաղաքացիները խաղաղ հավաքի մասնակիցներն են՝ իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը: Անպատիժ է ոստիկանությունը, ինչ ուզում, անում է: Սա իշխանության վարքագիծն ու ձեռագիրն է:

-Մի՞թե նրանց մեջ մարդկային արժեքներ չեն մնացել: Ասում ենք, չէ՝ մեկը մեր հայրն է, մյուսը՝ եղբայրը, ամուսինը:

-Դա հիմա չի գործում: Բարոյական չափանիշները այսպիսի դեպքերում ընդհանրապես չեն գործում, և նրանք մտածում են միայն իշխանությունն ամեն գնով պահելու մասին: Դրա համար այսպիսի անօրեն վիճակ է ստեղծվել:

-Փշալարեր անցկացնելուց, ջրցան մեքենա բերելուց, պայթուցիկներ նետելուց բացի, էլ ինչի՞ է պատրաստ ոստիկանությունը:

-Նռնակներ նետելը բացահայտ ապօրինություն էր ոստիկանության կողմից: Ամերիկայի պետդեպարտամենտը կոչ է արել իշխանություններին ձեռնպահ մնալ բռնի գործողություններից: Հիմա չգիտեմ, թե միջազգային կառույցների այդ միջամտությունը կլսե՞ն կամ կզգուշանա՞ն: Բայց քանի որ մենք մարտի 1 ենք տեսել, ես ոչինչ չեմ բացառում:

-Ցուցարարները օգնության համար դիմե՞լ են Ձեզ:

-Այո՛, դիմել են, մեր փաստաբանը հենց հիմա Էրեբունու ոստիկանության բաժանմունքում է: Այնտեղ 15-ից ավելի մարդ են բերման ենթարկել: Նա գնացել է մարդկանց իրավական օգնություն ցուցաբերելու համար: Մեզ են դիմել նաև այլ ակտիվիստներ: Ահազանգերը շատ-շատ են:

Այս օրերին բոլոր իրավապաշտպան կազմակերպություններն աշխատում են, փորձում են օգնել, բայց պետք է վերջ տալ այս անօրինականությանը:

-Երեկ Մասիվի ոստիկանական բաժանմունքում կրկին 10-ից ավելի ցուցարարների էին պահում, այնտեղ ժամանած փաստաբանին ներս չէին թողնում՝ պատճառ բերելով, թե իբր բանալին են կորցրել:

-Այնտեղ հենց մեր փաստաբանն էր: Երեկ երիտասարդները յոթ ժամ եղել են պատանդի կարգավիճակում: Բանալին չգտնելը պարզ էր, որ հորինել էին: Բարեբախտաբար մեր հրապարակումից, ՄԻՊ զանգահարելուց հետո իրավիճակը փոխվեց և երիտասարդներին բաց թողեցին: Բայց հիմա էլ մեր կայքը արգելափակվել է, չենք հասկանում՝ ինչ է եղել, վերականգնում ենք, որպեսզի աշխատի:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service