Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ ծախսերից կազատվեն նախկին ոստիկանները

SOCIETY

ՀՀ քննչական կոմիտեն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մասին» նոր նախագիծ է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Օրենքի նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ոստիկանության ծառայողներին ու ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներին անձնական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելիս ու հետաքննության, նախաքննության մարմիններում, դատախազությունում և դատական մարմիններում ծառայության անցնելիս չվճարել իրենց ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերը:

Նախագծի հիմնավորման մեջ ընդգծվել է, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը պարտավոր են փոխհատուցել իրենց ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերը և այն դեպքերը, երբ նրանք չեն հատուցում այդ ծախսերը:

«Մինչդեռ, գործնականում լինում են բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկանության ծառայողը ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո, մինչ հինգ տարի ծառայելը, ազատվում է ոստիկանությունում ծառայությունից՝ ցանկանալով աշխատանքի անցնել իրավապահ այլ մարմիններում, մասնավորապես՝ հետաքննության, նախաքննության մարմիններում, դատախազությունում և դատական մարմիններում ու կանգնում է իր ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերի վճարման փաստի առաջ»,-նշվում է նախագծում:

Հիմնավորման մեջ շեշտվում է նաև, որ ներկայումս ՀՀ դատարաններում քննվում է ՀՀ ոստիկանությունից ազատված և ՀՀ քննչական կոմիտեում ծառայության անցած նախկին ոստիկանության ծառայողների ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պահանջի մասին 8 գործ. «Առկա իրավական կարգավորման պայմաններում ոստիկանության ծառայողին այլ ելք չի մնում, քան փոխհատուցել իր ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերը և նոր միայն անցնել ծառայության նշված մարմիններում, կամ էլ ստիպված չանցնել այդ մարմիններում ծառայության՝ պայմանավորված օրենքով սահմանված ժամկետը լրացած չլինելու հիմքով նշված գումարը վճարելու հանգամանքով, դրանով իսկ չիրացնելով և սահմանափակելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իր աշխատանքի ազատ ընտրության իրավունքը: Մինչդեռ, ինչպես նշված է վերոհիշյալ նորմում, ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման և վերապատրաստման համար ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին և հանրային շահերի տեսանկյունից ոչ մի տարբերություն չկա, թե պետությունը պետական, տվյալ դեպքում՝ իրավապահ որ մարմնի ծառայողի ուսման և վերապատրաստման համար է կատարում նշված ծախսերը»:

 Հիմնավորման վերջում առկա «ակնկալվող արդյունքը» ենթակետում նշվել է, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում ոստիկանության ծառայողները և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողները կիրացնեն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված աշխատանքի ազատ ընտրության իրավունքը՝  հնարավորություն ունենալով անարգել, առանց նշված փոխհատուցման և ժամանակային սահմանափակման, ծառայության անցնել հետաքննության, նախաքննության մարմիններում, դատախազությունում և դատական մարմիններում:

Աննա Բադալյան
Past.am

 

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive