ՄԻՊ-ը Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ է ներկայացրել
SOCIETYՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացրել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անձամբ կապի մեջ է Ստեփան Գրիգորյանի որդու հետ: Ոստիկանության բաժնում նրան այցելել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:
Ստեփան Գրիգորյանը ոստիկանների կողմից բերման ենթարկվելու մասին հայտնել էր ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով:
Past.am
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



