Մարզպետը փոխառություններ է հանձնել, բնակարան գնել
SOCIETYՇիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր` 2017 թ․ տարեկան հայտարարագիրը։
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի 19 միլիոն դրամով նոր բնակարան է ձեռք բերել, տարվա ընթացքում էլ՝ փոխառություններ հանձնել։
Տարեսկզբին հանձնել է 19 միլիոն դրամ, որը մինչ տարեվերջ վերադարձվել է իրեն, այնուհետև հանձնել է ևս 9 միլիոն 44 հազար դրամ։
Դրամական միջոցները 2017 թ․ վերջին կազմել են 2 միլիոն 500 հազար դրամ և 3500 ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները՝ 14 միլիոն 728 հազար դրամ, որից 8 միլիոն 494 հազար դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր, իսկ մնացածն էլ՝ աշխատավարձ։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



