Ոստիկանները արդեն ձեռք են բարձրացնում բժիշկների ու դասախոսների վրա
SOCIETYԵրևանի Հերացու անվան բժշկական համալսարանի մոտ ոստիկանները կատաղած հարձակում են գործել Բժշկականի ուսանողների վրա: 18-20 տարեկան աղջիկ ուսանողների մազերից բռնած քարշ են տվել ասֆալտի վրայով:
Համալսարանի դասախոս, բժիշկ Հայկ Հովհաննիսյանը, տեսնելով, թե ինչպես են ծեծում իր ուսանողուհիներին, փորձել է միջամտել:
«18-20 տարեկան աղջիկներին ոստիկանները մազերը բռնած քարշ էին տալիս, բերման ենթարկում, միջամտեցի, ասացի՝ ամոթ ա, սկսեցին ինձ ծեծել, իրենց գործողություններից իրենք կարծես հաճույք էին ստանում»,- ասաց բժիշկ, դասախոս Հ. Հովհաննիսյանը:
Նա գանգոսկրային վնասվածք և այտոսկրի կոտրվածք է ստացել և այժմ պառկած է համալսարանական առաջին կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում:
Past.am
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



