Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Պետրոս Մակեյան. «Սերժ Սարգսյանի քայլը պետք է շարունակություն ունենա»

POLITICS

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ներկա իրավիճակը բավականին ռիսկային է գնահատում, քանի որ Սերժ Սարգսյանը դուրս գալով, իշխանությունը դե յուրե թողեց Կարեն Կարապետյանին, որը դե ֆակտո չի կարող հանգեցնել փոփոխությունների:

«Սերժ Սարգսյանը գնաց, բայց իշխանությունը թողեց աճպարար Կարեն Կարապետյանին, որպեսզի շարունակի դիմադրել ժողովրդական այս շարժմանը: Հիմա ժողովուրդն իր վճռական խոսքը կասի և հուսամ, որ վարչախումբը չի գնա ուժի կիրառման և բռնությունների ճանապարհով, և հակահեղափոխական այս ճակատը՝ հանցավոր բանդան կանգ կառնի»,- ասաց Պ. Մակեյանը:

Նա համաձայն է, որ ներկա քրեաօլիգարխիկ համակարգի հենքի վրա կառուցված իշխանությունները  այդքան հեշտ չեն հրաժարվի կերակրատաշտից, սակայն կարծում է, որ երկրի փրկությունը միայն ու միայն նրանցից ազատվելու մեջ է:

«Նրանք կորցնելու շատ բան ունեն, բայց պետք է հասկանան, որ իրենց կորցրածը հնարավոր չէ համեմատել հայրենիքի հետ: Չնայած նրանց համար հայրենիքը ոչ միայն նրանց կերամանից օգտվելու ու փող աշխատելու հնարավորություն է, բայց այսօր շատերը հասկանում են, որ նման պնդաճակատությունը շարունակելով, մենք երկիր կկորցնենք»,- ասաց Պ. Մակեյանը:

Քաղաքական գործչի կարծիքով որևէ այլընտրանք այս պահին չկա, և իշխանությունները պարտավոր են ժողովրդի կամքը կատարել, ժողովրդի թեկնածուի հաղթանակն ընդունել, և այստեղ որևէ սահմանադրական քայլ կամ իրավական նոնսենս չկա:

«Նիկոլը շատ պարզ ասաց, որ վենդետա չի լինի, հետապնդումներ չեն լինի: Եվ ՀՀԿ-ականները պետք է հասկանան, որ ժողովուրդն այլևս չի հանդուրժի իրենց, իսկ ժողովրդին որևէ ձևով կանգնեցնել հնարավոր չէ: Այսօր ողջ հանրապետությունում դպրոցները փակ են, ճանապարհները փակ են, գործադուլ ու դասադուլ է, և դա է իրադրությունը»,- ասաց Պ. Մակեյանը:

Նրա կարծիքով երկրի նորմալ զարգացման համար պարզապես օդ ու ջրի նման անհրաժեշտ է ՀՀԿ-ի պարտության դե յուրե ամրագրումը, որից հետո միայն հնարավոր կլինի նորմալ երկիր կառուցել:

«Իշխանական համակարգը սատանայական մի շրջանի է վերածվել: Սերժն այսօր հանրապետականի սև շենքում նստած արդեն «գենսեկություն» է անում: Բայց ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ականները գնան իրադարձությունները սրելու ճանապարհով և իրենց սահմանն անցնեն, քանի որ այդ դեպքում արդեն նրանց ֆիզիկական գոյությունը կդրվի հարցականի տակ: Աշխարհով սփռված են հայերը և ուր էլ փախչեն, նրանց կգտնեն: Իսկ հիմա նրանք ու իրենց սերունդներն ունեն ապրելու, ստեղծագործելու հնարավորություն, բայց եթե իրենց չափն անցնեն ու անթույլատրելի քայլերի դիմեն, ապա ամեն ինչ կկորցնեն»,- ասաց Պ. Մակեյանը:

Խոսելով  Սերժ Սարգսյանի ակնարկած մարտի 1-ի մասին, նա նշեց, որ 2008 թվականին մարտի 1 եղավ միայն Երևանում, բայց այսօր համատարած ոտքի է կանգնել ողջ հանրապետությունը:
«Այս պայմաններում ո՞ւմ կոտորեն, ո՞րտեղ կոտորեն: Գյումրիում կոտորեն, Վանաձորում կոտորեն, Արթիկում կոտորեն, Սպիտակում կոտորեն: Այսինքն, ալիքն այնքան մեծ է, որ կարելի է ասել, թե արդեն հասել և անցել է 1988 թվականի ժամանակները: Եվ եթե անգամ ինչ-որ էպիզոդ կարողանա կանգնեցնել այս ընթացքը, դա կլինի խիստ ժամանակավոր: Եվ այնպես ինչպես սելավը սրբելով տանում է ամեն ինչ, այնպես էլ նրանց կտանի: Սա պետք է ՀՀԿ-ականները հասկանան և կանգ առնեն: Սերժ Սարգսյանի քայլը պետք է շարունակություն ունենա, իսկ եթե շարունակի «գենսեկություն» անել, ապա ամեն ինչ կխառնի և դա կլինի նրա վերջը»,- ասաց Պ. Մակեյանը:

Արմինե Գրիգորյան
 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns