ՀՀԿ-ի անդամատոմսը տասը դրամ են գնահատել
SOCIETYՀանրապետության հրապարակում ցուցարարներից մեկը նոր ակցիա է սկսել: Մասնագիտությամբ ռադիոֆիզիկոս, մանկավարժ, բայց այժմ մեղվապահությամբ զբաղվող Մարկոս Նահապետյանը ՀՀԿ անդամատոմսերի աղբաման է տեղակայել Հանրապետության հրապարակում:
«Շատ մարդիկ կան, որ անտեղյակ լինելով, ստացել են ՀՀԿ անդամատոմս: Ու հիմա, եթե իրենք բերեն իրենց անդամատոմսը և ճղեն, գցեն աղբամանը, դրա դիմաց գումար կստանան: Ես անդամատոմսը գնահատել եմ տասը դրամ ու կտամ այդ տաս դրամը»,-Past.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հարցին, թե աղբամանում արդեն անդամատոմսեր կա՞ն, նա պատասխանեց. «Հաշվել եմ քանակը, բայց դեռ չեմ ասի: Անհամաբեր սպասում եմ, թե երբ աղբամանը լեփ- լեցուն կլինի»:
Աննա Բադալյան
Past.am
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



