Երևանում նոյեմբերի 14-ին համաքաղաքային շաբաթօրյակ կանցկացվի
SOCIETYԵրևանում նոյեմբերի 14-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ընդառաջ շարունակվել են սանմաքրման և աղբահանության ամենշաբաթյա աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիմնականում բակային տարածքներում ծավալված գործընթացը ներառել է նաև թափված տերևների հավաքումն ու տեղափոխումը համապատասխան աղբավայր:
Չնախատեսված վայրերում աղբ դատարկելու դեպքերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով նախորդ շաբաթ կազմվել է 71 վարչական արձանագրություն: Միաժամանակ համաքաղաքային ծառատունկի նախօրյակին վարչական շրջաններում փորվել են ծառափոսեր` նոր տնկիների համար: Գործընթացը վերահսկվել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան աշխատակիցների կողմից:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



