Կայացել է Երևանի ավագանու հերթական նիստը
SOCIETYԵրևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հաստատել է «Երևանի Հմայական Խաչատրյանի անվան համալիր մարզադպրոց» ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Հմայական Խաչատրյանի անվան համալիր մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպելու մասին որոշման նախագիծը:
Ավագանին քննարկել և հավանություն է տվել նաև Երևանի քաղաքի ավագանու 2013թ. հունիսի 15-ի 11-Ն և Երևանի քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի 93-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծերին:
Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են ավագանու անդամների հավանությանը: Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 30-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



