Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


«Մոսկվան լուրջ ռիսկի չի դիմի, բայց «խալոպների» մակարդակով թատերական ներկայացումները հաճույքով կդիտի»․ Գեղամ Բաղդասարյան

INTERVIEW

Past.am-ի հյուրն է «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը

-Պարոն Բաղդասարյան, այսօր կրկին Կարեն Կարապետյանը մերժեց Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններին մասնակցելը՝ այսպես կոչված, օրակարգն անփոփոխ մնալու պատճառով: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է իրական պատճառը, որ փաստացի իշխանությունը դեռևս չի ընդունում ժողովրդի ընտրյալին։ Գուցե նրանք դեռ ինչ-որ հույսե՞ր ունեն նախկին իշխանությունն ու ազդեցությունը վերականգնելու առումով:

-Հայ փորձագիտական շրջանակներում արդեն իսկ փաստվել է, որ ՀՀԿ-ն կամ գոնե Կարեն Կարապետյանին սատարող հատվածը հեղափոխությանը հակազդելու այլ ռեսուրս չունի, բացի արտաքինից։ Նկատի է առնվում ռուսաստանյան գործոնը։ Կարապետյանն ու իր թիմակիցները կարծում են, որ դա փրկօղակ է և ակտիվորեն աշխատում են այս ուղղությամբ՝ անելով հնարավոր ու անհնար ամեն բան, մի խոսքով՝ «վա բանկ» են գնում։ Սակայն նույն փորձագիտական շրջանակներում նաև այն կարծիքն է հայտնվում, որ ռուսաստանյան միջամտության վտանգը երբեմն ուռճացվում է, քանի որ կատարվածն ավելի շատ նշյալ անձանց և ռուսահայ որոշ մեծահարուստների ջղաձգումներն են, ինչին որոշակիորեն արձագանքում է Մոսկվան։ Կարևորն այն է, որ կարծես թե հակառակ գործընթացը չէ, երբ Մոսկվան է ոտքի հանում այդօրինակ մարդկանց ու քաղաքական ուժերի։
Կատարվածն ավելորդ անգամ երևակում է մեր ժողովրդի պատմական ողբերգությունների պատճառներից մեկը՝ ներքինը։ Մենք սովոր ենք բոլոր մեղքերը բարդել արտաքին գործոնների վրա։ Իրականում՝ հաճախ ինքներս ենք ստեղծել կամ ակտիվացրել այդ արտաքին գործոնները՝ սպասարկելով մասնավոր, խմբակային-կլանային շահերը և ինչպես ասում են՝ անիծելով երկրի հերը։
Ովքեր հիմա այդ գործին են՝ արժանի են ամենախիստ գնահատականների։
Այդուհանդերձ, այն տպավորությունն ունեմ, որ իշխանական ու մերձիշխանական շրջանականերում կան բավարար թվով անհատներ, ովքեր հասկանում են այս ամենը և առնվազն չեն նպաստի այդ գործընթացին։

-Այս օրերին Կարեն Կարապետյանը հեռախոսազրույցներ է ունենում Ռուսաստանի նախագահի, վարչապետի հետ: Արդյոք այս ամենը փաստո՞ւմ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում մեր երկրում իշխանությունը տեսնել ժողովրդի ձեռքին, այլ՝ միայն իր դրածոների: Ի վերջո, ինչո՞ւ պետք է այլ երկրի նախագահը մեր երկրի փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ քննարկի երկրում տեղի ունեցող իրադարձությունների կարգավորման խնդիրը:

-Մոսկվան քննարկում է այդ հարցերը, որովհետև իրեն խնդրել են դրանք քննարկել։ Իսկ խնդրել են ոչ թե պատահական մարդիկ, այլ իշխանության մեջ առայժմ այս կամ այն կերպ ներկայացված անձինք։ Ինչու՞  պիտի Մոսկվան դեմ լինի դրանք քննարկելուց։ Կկարողանա՞ն իր «խալոպները» ինչ-որ բանի հասնել իր անունն օգտագործելով՝ շատ լավ, չեն կարողանա՞՝ էլի լավ է։ Այս պարագայում ռիսկի գործոն չկա Մոսկվայի համար, առավել ևս, երբ քանիցս հայտարարել է, որ կատարվածը Հայաստանի ներքին գործն է։ Մոսկվան լուրջ ռիսկի կդիմի, եթե սկսի անթաքույց ու կոպտորեն միջամտել։ Կարծում եմ՝ չի անի, հատկապես հիմա։ Իսկ «խալոպների» մակարդակով թատերական ներկայացումները հաճույքով կդիտի։ Ինչու՞ ոչ։
Սպասենք «ներկայացման» ավարտին։ Մեր «հանդիսատեսների» կողմից  ծափողջյուններ հաստատ չեն լինի «խալոպ» դերակատարներին։
Բայց կարող է ձեռքերի վրա տանեն բեմից...

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025