Բրազիլիայում մեկուկեսամյա տղան մահացու կրծոտել Է թունավոր օձին
SOCIETYԲրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլի նահանգի Մոստարդաս քաղաքում Լորենցո անվամբ մեկուկեսամյա փոքրիկը տան բակում գտել Է թունավոր օձի եւ մահացու կրծոտել սողունին: Այս մասին, հաղորդել Է Radio Gaucha-ն:
Երեխայի մայրը՝ Ջեյն Ֆերեյրան, պատմել Է, որ, երբ ինքը դուրս Է եկել բակ, տեսել Է, թե ինչպես Է իր տղան խաղում սողունի հետ՝ կծոտելով դրան, նրա բերանն ու ձեռքերը եղել են արյան մեջ: Կինը հայտնել Է, որ ինքն ստիպված Է եղել օգնության կանչել ամուսնուն, որպեսզի Լորենցոյին ստիպեն բաց թողնելու օձին:
Միջադեպից հետո տղային տարել են քաղաքային հոսպիտալ: Բժիշկները երեխայի մոտ թունավորման ոչ մի ախտանիշ չեն հայտնաբերել եւ ծնողներին հավաստիացրել են, որ նրա առողջությանը վտանգ չի սպառնում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



