Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Վոլոդյա Ավետիսյան. «Մինչև այսօր մարդիկ փողով են բերդից դուրս գալիս»

POLITICS

Մարտի 21-ից Երևանի Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց սկսած ՀՀ ՊՆ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի խորհրդի անդամ Վոլոդյա Ավետիսյանն ու իր ազատամարտիկ զինակից ընկերները նույնպես մայիսի 1-ին հետևել են ԱԺ արտահերթ նիստին, որի ժամանակ պատգամավորները պետք է ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուին ընտրեին:
«Ազգի այս պոռթկումը ոչ թե երեկ կամ այսօր է սկավել, այլ այն սկիզբ է առել 1996 թվականից, երբ Վազգեն Մանուկյանի հաղթանակից հետո, ինչ-ինչ պատճառներով թույլ չտվեցին իշխանության անցնել: Հենց այդտեղից սկսվեց ժողովրդի դժբախտությունը: Դրան հաջորդեցին հոկտեմբերի 27-ի դեպքերը, հետո մարտի 1-ի դեպքերը, իսկ այսօրվա այս պոռթկումը այն ժամանակվանից է կուտակվել: Հանրապետականն ասում է՝ մենք ձեզ սպանենք, դուք ձայն մի հանեք, մենք ձեզ կեղեքենք, թալանենք, դուք ձայն մի հանեք, ձեր երեխաները լավ ապագա չունենան, դուք հանդուրժեք, քանի որ դա նորմալ է, այդպես պետք է լինի, որովհետև մենք այդպես ենք ուզում: Արյան մեջ թաթախված ձեռքերով բռնապետական ռեժիմ են ուզում մեր ազգին պարտադրել և Փաշինյանին էլ մեղադրում են, թե ինչու է ժողովրդին ոտքի հանել: Բայց Փաշինյանը ժողովրդին չի հանել փողոց, այլ ինչպես համայն աշխարհի 10 միլիոն հայերը, նա նույնպես, լինելով ժողովրդի մի մասնիկը, ոտքի է կանգնել այս բռնապետական ռեժիմը տապալելու համար»,- past.am-ին ասաց Վ. Ավետիսյանը:

Պահեստազորի գնդապետի կարծիքով Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազգը տեսավ և զգաց միասնականության ուժն ու իր երկրի տիրոջ զգացում ունենալու հզորությունը: Նա հիշեցրեց Արփինե Հովհաննիսյանի արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածը, երբ նույնիսկ այդ ժամանակ շատ օրենքների որոշ հոդվածներ այդպես էլ չգործեցին:

«Այն ժամանակ, երբ ես դեռ բանտում էի, Արփինե Հովհաննիսյանը արդարադատության նախարարն էր, բազմիցս նամակով դիմել ենք նրան, պարզելու համար, թե ինչու օրենքի այս կամ այն հոդվածը չի գործում: Այդ համակարգում ամեն ինչ կոռումպացված է, փողով է: Մինչև այսօր մարդիկ փողով են բերդից դուրս գալիս, երբ կարող են առանց գումար տալու, օրինական ձևով դուրս գալ: Կոռուպցիայի մեջ խեղդված, ուզում են կոռուպցիայի դեմ պայքարել, հանձնաժողովներ են ստեղծում: Այս ամեն ինչը ձևականություններ են և ներկա իշխանությունները պետք է երեկվանից արդեն հրաժարական տված լինեին: Իմ կարծիքով ազգիս այսքան տառապանք պատճառելու համար պետք է բոլորը պատասխան տան իրենց արածների համար»,- ասաց Վ. Ավետիսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ արդեն ոտքի են կանգնել բոլոր, անգամ Սյունիքի մարզի բնակիչները: Եվ բոլորի միակ պահանջը ՀՀԿ-ի հրաժարականն է:
«Պետք չի սպասել մինչև հաջորդ փուլի ժամկետը: Միևնույն է , դա էլ նրանց չի փրկելու: Չնայած ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ականներն այդքան խոհեմություն ունենան, բայց այդ մեկ շաբաթն էլ նրանց չի փրկելու: Նրանք պետք է գնան և ես խորհուրդ կտամ, որ մեր ազգին այս վիճակին հասցնելու համար, քանի դեռ նրանց հոդվածներն ավելի չի խորացել ու շատացել, օր առաջ հրաժարական տան»,- ասաց Վ. Ավետիսյանը:    

Հարցին, թե արդյոք դա չի՞ հակասում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած այն հավաստիացումներին, որ վենդետա չի լինելու, «Հանուն Հայաստան պետության» ճակատի խորհրդի անդամը պատասխանեց:

«Դա վենդետա չէ: Օրենքի առջև բոլորս ենք պատասխանատու: Վաղը Նիկոլը լինելու է վարչապետ, նույնը մենք նրանից ենք պահանջելու և նա էլ է օրենքի առջև պատասխանատու լինելու: Եվ երբ որ տեսնենք ճանապարհից շեղվում է, նույնը նրանից ենք պահանջելու: Այն ժամանակ նույնպես փողոց էլ կփակենք, իր նստավայրն էլ կփակենք, բայց կրկին թույլ չենք տա, որ Նիկոլն էլ ճանապարհից շեղվի: Այստեղ խնդիրը անձինք չեն, այլ այն երևույթները, որոնց պատճառով ջլատվել ու հյուծվել է մեր երկիրը: Եվ այսօր դրա դեմ է պայքարում ժողովուրդը: Ու եթե 1996 թվականին ժողովուրդն ինչ-որ տեղ աչք փակեց այդ ժամանակների իշխանությունների սխալների դեպքում, ապա հիմա, երբ համբերության բաժակը լցվել է, այլևս համբերելու ժամանակ չկա: Ու քանի որ մարդիկ բարեկամ-հարևան կոչվող հարաբերությունների պատճառով բոլոր ղեկավարներն էլ շեղվելու հատկություն ունեն, պետք է Նիկոլն էլ մեկ բան իմանա, որ օրենքը պետք է գործի բոլորի համար, թե՛ նրա հոր, թե՛ նրա եղբոր, թե՛ բարեկամի համար: Արդարություն, հավասարություն օրենքի առջև, և այդ եղանակով մենք պետք է կառուցենք, ազատ, ապահով, ինքնիշխան պետություն»,- ասաց Վ.Ավետիսյանը:
Նա շնորհակալություն հայտնեց նաև իր ազգակիցներին և, խոնարհվելով նրանց առջև, նշեց, որ մոտ է այն օրը, երբ իրականություն կդառնա բոլոր հայերի երազանքը: Ու եթե հայ ազգը համախմբված ևս մի քանի օր էլ պայքարի, հաջորդ հազարմայակների ընթացքում կապրի ծաղկող Հայաստանում:

Արմինե Գրիգորյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan