Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն
POLITICSՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Ռուսաստանի Կասպիյսկի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակչում Արթուր Ալեքսանյանը մրցում էր Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայայի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 7:0 հաշվով և դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Արթուր Ալեքսանյանն աշխարհի եռակի (2014, 2015, 2017), Եվրոպայի եռակի (2012, 2013, 2014) թվականների չեմպիոն է: 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է: Ալեքսանյանը 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է:
Past.am
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



