Յոլյանի դստերը 370 հազար դոլար են նվիրել
SOCIETYՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության պետ Մարատ Դուրյանը Բարձրասատիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր և կնոջ 2017 թ․ տարեկան հայտարարագրերը։
Դուրյանը հայտարարագրել է 31 միլիոն դրամ, 274 հազար ամերիկյան դոլար ու 53 հազար 750 եվրո դրամական միջոցներ։ Եկամուտներն էլ կազմել են 11 միլիոն 57 հազար դրամ և ստացվել երկու տարբեր աշխատավարձերից։ Եկամուտներ են գոյացել նաև 20 հազար դոլար տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսից։
Կինը՝ Աննա Յոլյանը, ով ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի դուստրն է, հայտարարագրել է 116 միլիոն 655 հազար դրամ ու 49 հազար 167 ԱՄՆ դոլար փոխառություններ։
Դրամական միջոցները կազմել են միայն 450 հազար եվրո, իսկ տարեկան եկամուտները՝ 1 միլիոն 705 հազար դրամ, որը նրա աշխատավարձն է։ Նա հայտարարագրել է նաև 370 հազար դոլարի չափով նվիրատվություն։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am