Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Երևանի բոլոր դպրոցներում դասապրոցեսը բնականոն ընթանում է. Արթուր Գևորգյան
SOCIETYԵրևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր դպրոցներում դասապրոցեսը բնականոն ընթանում է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
«Որևէ դպրոցում աշխատանքները դադարեցված չեն, որոշ տեղերում ուղղակի նկատվում է բացակայությունների մեծ քանակ», - ասաց Արթուր Գևորգյանը:
Նշենք, որ նախօրեին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մայիսի 8-ը լինելու է ոչ աշխատանքային օր, որից հետո տեղեկություններ էին տարածվել, թե որոշ դպրոցներ իրենց աշակերտներին տեղեկացրել են, որ այսօր չեն գործելու:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



