«Էրեբունի-Երևան 2800» անվանական գորգ՝ նվիրված մայրաքաղաքի հոբելյանին
SOCIETYԵրևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ «Մեգերյան կարպետ» ձեռագործ գորգերի գործարանի հետ համատեղ ուղիղ մեկ տարի առաջ տրվեց «Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծման մեկնարկը: Գորգագործ կանանց երգի ներքո ու Երևանի քաղաքապետի անմիջական մասնակցությամբ կապվեցին գորգի առաջին հանգույցները:
Վեց ամիս ամենօրյա սրտացավ աշխատանքի արդյունքում գորգագործ վարպետներին հաջողվեց կյանքի կոչել այս նախագիծը, որն ինքնատիպ նվեր կդառնա մայրաքաղաքի հոբելյանին:
«Էրեբունի-Երևան 2800» գորգն իր տեղը կգտնի Երևան քաղաքի պատմության թանգարանում՝ սերունդներին պատմելով Հռոմից էլ հին քաղաք Երևանի պատմությունն ու հազարամյակների հաղթական ուղին:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



