Յուրա Մովսիսյանը նորից հրավիրվել է ազգային հավաքական
SPORTՄայիսի 29-ին՝ժամը 21:00-ին՝ Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Մալթայի ընտրանու հետ, իսկ հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում կկայանա Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից past.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.
Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀՄակեդոնիա)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)
Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Մարկոս Պիզզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան, «ՅանՌեգենսբուրգ», Գերմանիա
Արաս Օզբիլիզ, «Շերիֆ» (Մոլդովա)
Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)
Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)
Անդրե Չալըշըր, «Գոտեբորգ» (Շվեդիա)
Յուրա Մովսիսյան, «Յուրգորդեն» (Շվեդիա)
Ժորդի ԺոաոՄոնրոԱրարատ, «ԲոյակաՉիկո» (Կոլումբիա)
Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա)
Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)
Դավիթ Յուրչենկո, «Տոսնո» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան, «Ռոստով» (Ռուսաստան)