Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Սպանության կասկածանքով ձերբակալված 16-ամյա երիտասարդը խոստովանել է կատարած մեկ այլ սպանության մասին

SOCIETY

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում Վարդուշ Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է նաև սպանության մեկ այլ դրվագ ևս: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի բաժնից, սպանության կասկածանքով ձերբակալված 16-ամյա երիտասարդը՝  Ն. Խ.-ն, նշված գործի շրջանակներում խոստովանական ցուցմունք է տվել, որ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19-ի  սահմաններում, Գոհար Բարսեղյանին ևս իքն է սպանել:

2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19-ի  սահմաններում, ահազանգ է ստացվել, որ  Վայոց ձորի Վերնաշեն գյուղի առանձնատներից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում հայտնաբերվել է նույն գյուղի բնակչուհի, 1939 թվականին ծնված Գոհար Բարսեղյանի դին: Դատաբժշկի կողմից ներկայացված մահվան վկայականի համաձայն, կնոջ մահվան պատճառը գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումն է, ինչը հետևանք է նշված գանգուղեղային վնասվածքի։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն: Մշակվել է քննչական գործողությունների պլան, առաջ քաշվել հնարավոր վարկածներ:

Քանի որ նախաքննության մարմնի ուշադրությունից չէր վրիպել այն հանգամանքը, որ երկու դիակներից անհետացել են տուժողների ոսկյա ականջօղերը, առաջ քաշված վարկածներից ելնելով՝ հարցման և հարցաքննության են ենթարկվել մարզում ոսկյա զարդերի առուվաճառքով զբաղվող անձինք:

16-ամյա երիտասարդը ճանաչման է ներկայացվել Գ. Բարսեղյանի և Վ. Սիմոնյանի ոսկե ականջօղերը գնած ոսկերիչներին, ովքեր ճանաչել և հաստատել են, որ զարդերը վաճառելու նպատակով իրենց առաջարկել է հենց ճանաչման ներկայացված անձը: Անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների պայմաններում անչափահաս Ն. Խ.-ի կողմից տրվել է խոստովանական ցուցմունք այն մասին, որ Գ. Բարսեղյանին ևս ինքն է սպանել:

Մասնավորապես՝ Ն. Խ.-ն 2015թ. հոկտեմբերի 24-ին՝ օրվա երկրորդ կեսին, հողագործական աշխատանքներ գտնելու նպատակով գնացել է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղ, մոտեցել իր հողամասում աշխատող Գոհար Բարսեղյանին և առաջարկել իր ծառայությունը: Ստանալով վերջինիս համաձայնությունը՝ սկսել է խնձոր քաղել, որի ընթացքում էլ տարեց կնոջ ականջներին նկատել է ոսկյա ականջօղերը: Այնուհետև նշված ոսկե ականջօղերը հափշտակելու նպատակով ծառի մոտ դրված բահով հարվածել է Գ. Բարսեղյանի գլխին, որից հետո նրա ականջներից հանել է ականջօղերը և դիմել փախուստի: Պարզվել է նաև, որ կնոÕ » մատներին եղել են նաև ոսկյա մատանիներ, որոնք, սակայն, Ն. Խ.-ն չի հափշտակել:

Անչափահաս Ն.Խ.-ի մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ նա մատնացույց է արել Գ. Բարսեղյանի հողամասը և նկարագրել դեպքի բոլոր հանգամանքները:

2015թ. նոյեմբերի 2-ին Գ. Բարսեղյանի և Վ. Սիմոնյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթ և 16-ամյա Ն. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 8-րդ կետորով (Շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն):

Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Վայոց ձորի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Ն. Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders