Բողոքի ալիքի ևս մի արդյունք. Բաղրամյան համայնքի դպրոցի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
SOCIETYԷջմիածնի տարածաշրջանի Բաղրամյան համայնքի դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Բաղրամյանի համայնքապետ Գոռ Միրզոյանը: «Ծնողները չեն ցանկանում, որ նա աշխատի դպրոցում»,-հավելեց համայնքապետը: Հիշեցնենք, որ Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները դասադուլ էին իրականացրել: Նրանք պահանջում էին դպրոցի տնօրենի հրաժարականը: Ծնողները, մասնավորապես, նշում էին, որ դպրոցում մասնագետների պահանջարկ կա, մի ուսուցիչը տարբեր առարկաներ է դասավանդում: Հավաքվածներից ոմանք էլ տնօրենին մեղադրում էին դրամահավաքության մեջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



