Գնել է բնակարան՝ վճարելով 35 միլիոն դրամ
SOCIETYՊԵԿ աշխատակազմի քննչական վարչության թիվ 3 բաժնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ Ռաֆայել Ղամբարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Ղամբարյանը նախորդ տարի երկու նոր անշարժ գույք է ձեռք բերել՝ 35 միլիոն 27 հազար դրամ արժողությամբ բնակարան ու 1 միլիոն 950 հազար դրամ արժողությամբ ավտոտնակ: Նախորդ տարվա սկզբին ունեցել է նաև փոխառություններ՝ 36 միլիոն 977 հազար դրամի չափով, որը մինչև տարեվերջ վերադարձվել է իրեն:
Դրամական միջոցները նախորդ տարի մի փոքր ավելացել են՝ 3 միլիոն 500 հազարից դառնալով 4 միլիոն: Տարեկան եկամուտներն էլ կազմել են 9 միլիոն 383 հազար դրամ, որից 6 միլիոն 970 հազար դրամը աշխատավարձ է, իսկ 2 միլիոն 412 հազար դրամը՝ այլ եկամուտներ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



