Վիրահատությունից հետո Ազնավուրին դուրս են գրել հիվանդանոցից
SOCIETYՖրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով մայիսի 12-ին ընկնելու հետևանքով վնասել էր ուսոսկրը և վիրահատվել, մայիսի 14-ին դուրս է գրվել փարիզյան հիվանդանոցից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնել է France Info պորտալը, 93-ամյա երգիչը հիվանդանոցից դուրս է եկել վիրակապված ձախ ձեռքով: Ֆիքսող սարքը Ազնավուրը պետք է կրի մինչեւ ամսվա վերջը:
Ազնավուրը Ֆրանիսիայի հարավի Նիմ քաղաքում հոսպիտալացվել էր այն բանից հետո, երբ ընկել էր Ֆրանսիայի հարավ-արեւելքի Մուրիես կոմունայում գտնվող իր տանը: Ինչպես հիշեցնում է ՌԻԱ Նովոստին, ապրիլի վերջին Ազնավուրն անբավարար ինքնազգացողության պատճառով չեղյալ էր հայտարարել իր ելույթները Ռուսաստանում: Դրանից հետո նա վերադարձել էր Փարիզ, եւ նրա վիճակը լավացել էր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



