Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու շինաշխատանքի վերաբերյալ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարզաբանում կտրամադրի
SOCIETY«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը Երևանի 2800-ամյակի այգու (Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու) շինարարության վերաբերյալ մայիսի 16-ին հանդես կգա մանրամասն պարզաբանմամբ, այդ մասին Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արամ Ղազարյանը:
«Մայիսի 16-ին լրատվամիջոցներով կտարածվի տեսանյութ, որտեղ կտրվեն մեր համաքաղաքացիներին հուզող բոլոր հարցերի պատասխանները», - ասաց Ա. Ղազարյանը:
Հիշեցնենք, այսօր համացանցում լուսանկար էր տարածվել, որում պատկերված է Երևանի 2800-ամյակի այգու շինաշխատանքների հրապարակը: Օգտատերերը, մասնավորապես, դժգոհում էին հատված ծառերի փաստից:
Շարունակությունը՝ այստեղ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



