Իրանի առաջին փոխնախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
SOCIETYԻրանի առաջին փոխնախագահ Էշակ Ջահանգիրին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնում է ԻՐՆԱ գործակալությունը։
Շնորհավորական ուղերձում նշվում է, որ Հայաստանն ու Իրանը միշտ ունեցել են բարեկամական ու մտերիմ հարաբերություններ։ «Ես միանգամայն վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում մենք ականատես կդառնանք մեր երկրների համագործակցության ու հարաբերությունների ընդլայնմանը»։
Իրանի առաջին փոխնախագահը նաև հաջողություններ է մաղթել Հայաստանի նորընտիր վարչապետին ու բարգավաճում՝ հայ ժողովրդին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



