Հայաստանում ջերմաստիճանը մայիսի 20-21-ը կնվազի 3-4 աստիճանով
SOCIETYՄայիսի 18-19-ը` հատկապես կեսօրից հետո, առավելապես Հայաստանի հյուսիսային շրջաններում, մայիսի 20-ին շրջանների զգալի մասում, մայիսի 21-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 18-19-ը կբարձրանա 1-2, մայիսի 20-21-ը կնվազի 3-4 աստիճանով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևան քաղաքում`
Մայիսի 18-19-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-ին՝ կեսօրից հետո, 21-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի մայիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.40C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.40C (1999 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.80C
ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի նվազում: