Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


«Դարակներ», որտեղ կուտակված է նախկին իշխանությունների «աղբը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տնօրինվող բյուջեն բավականաչափ կմեծանա, եթե տնտեսական մի շարք հարցեր լուծվեն: «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Զոյա Թադևոսյանը՝ անդրադառնալով քաղաքական նոր իրավիճակով պայմանավորված հնարավոր տնտեսական զարգացումներին: «Այդ տնտեսական հարցերը վերաբերում են չարաշահումներին, յուրացումներին, որոնք առկա են եղել անցած 20 տարիների ընթացքում, երբ նաև բյուջետային ծախսերը նպատակային չեն իրականացվել: Բյուջեի եկամուտների ավելացումը կարևոր է հատկապես այլ նպատակներով իրականացվող ծախսերն ավելացնելու համար: Թեև այս տարվա բյուջեն արդեն պլանավորված է, բայց գալիք տարվա համար որքան բյուջետային մուտքերը մեծ լինեն, այնքան կավելանան սոցիալական ծախսերը, ինչպես նաև՝ պետական միջոցներով իրականացվող մի շարք այլ ծախսեր: Պետք է հայտնաբերվեն բոլոր յուրացումները, պետք է հայտնաբերել նաև յուրացնողներին, իսկ գումարները գանձվեն ու վերադարձվեն բյուջե»,–ասաց տնտեսագետը: Նոր նախարարներից ոմանք արդեն իսկ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հրապարակումներ են անում: Զոյա Թադևոսյանը երևույթը նորմալ է համարում: «Եթե իշխանություններն ստանձնել են այդ պատասխանատվությունը, ապա օրենքի և օրինականության շրջանակներում իրենց պարտավորությունները պետք է կատարեն: Չի կարելի վերցնել երկրի կառավարման պատասխանատվությունը և այն վերածել հափշտակության, յուրացումների, գողանալու և հանցավոր այլ ակտերի: Իշխանությունները պետք է հասկանան, որ ժողովրդի ծառաներն են: Իսկ այն, ինչը կար մեր երկրում 20 տարի շարունակ, աննորմալ երևույթ էր: Դրա համար էլ քաղաքական ընդդիմությունը պայքարում էր, բարձրաձայնում այն բոլոր սարսափազդու երևույթների մասին, որոնք անուշադրության էին մատնվում իշխանության կողմից: Պատճառն այն էր, որ ուժը,  վերահսկողությունը և բոլոր հնարավոր լծակ­ներն իրենց ձեռքում էր: Հիմա իրավիճակը հենց այդ ուղղությամբ է փոխվել. իշխանության է եկել մի քաղաքական ուժ, որը ժո­ ղովրդի վստահությունն է շահում ու ժողովրդին խոստացել է այլևս թույլ չտալ, որ տեղի ունենա այն, ինչ–որ տեղի էր ունենում նախկինում: Բոլորը խելացի են ու կրթված: Վստահ եմ, որ չեն կրկնի նույն սխալները, որոնք եղել են: Հիմա կամաց–կամաց բա­ ցում են «դարակները», որտեղ կուտակված է նախկին իշխանությունների աղբը: Այդ աղբի միջից կարող են վեր հանել այն բոլոր հակապետական արարքները փաստող տվյալները, որոնք ցույց կտան, որ ունակ են գործնական քայլեր անել: Բացի այդ, բարձրացված յուրաքանչյուր հարց լայն քննարկման ու լայն արձագանքի առարկա պետք է դառնա. յուրաքանչյուր իշխանավոր պետք է իմանա, որ այսուհետ պետության հանդեպ ոտնձգություն անելը քրեորեն պատժելի արարք է»,– ընդգծեց Զ. Թադևոսյանը: Նրա խոսքով՝ նոր կառավարությանը պետք է տալ գոնե ավանդական 100 օրը: «Իրավունք չունենք այդ ընթացքում ինչ–որ շատ սպասումներ ունենալ, որովհետև հնարավոր չէ մեկ գրչի հարվածով փոխել այն ամենը, ինչ եղել է մեր երկրում: Շատ լուրջ և շատ պատասխանատու ու բարդ գործընթաց է: Շատ հաճախ իշխանությունները կարող են կաշկանդվել տարբեր ոլորտները կարգավորող օրենքների այս կամ այն դրույթներից, որոնք չեն կարող թույլ իրագործել այն, ինչն իրենք են ուզում: Այդ դեպքում օրենքում նոր դրույթներ ներառելու խնդիր է առաջանում: Բավականին լուրջ ու երկարատև գործընթաց է, գոնե 100 օրը պետք է լռության ժամկետ համարենք: Ի վերջո՝ անգամ 100 օր հետո փոփոխությունները դանդաղ են լինելու, կարևորն այն է, որ դրանք անշրջելի լինեն»,–եզրափակեց նա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan