Գազի գինը կարող է նվազեցվել. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Նոր կառավարությունից, բնականաբար, առկա են լուրջ սպասումներ՝ հաճախ նույնիսկ չափազանցված: Դրանցից է, մասնավորաբար, էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագների իջեցումը: Մեր ունեցած տվյալներով, վարչապետի մոտ քննարկվել է նաև այս հարցը, սակայն Նիկոլ Փաշինյանին զեկուցել են, որ նման քայլի գնալը հեշտ չի լինելու: «Փաստ» օրաթերթի աղբյուրը տեղեկացնում է, որ վարչապետի կողմից հանձնարարական է եղել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ առայժմ անաղմուկ քննարկել թե՛ էլեկտրաէներգիայի, թե՛ գազի սակագների նվազեցման հնարավորությունները: ՀԾԿ-ից կառավարությանը հուշել են, որ սկզբի համար հնարավոր կլինի իջեցնել գազի գինը սահմանի վրա, քանզի ինքնարժեքից դուրս կգա, այսպես կոչված, տեղափոխման գինը: Մասնագետների կարծիքով, սա հնարավորություն կտա Վրաստանի հետ սահմանամերձ բնակավայրերում զարգացնել ջերմոցային տնտեսությունները, ինչը մի կողմից գնային առումով «դրսում» մրցունակ կդարձնի մեր բանջարեղենը, մյուս կողմից՝ այդ տարածքներում սոցիալական լուրջ խնդիրներ կլուծվեն:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում