Բիթքոինն էժանանում է
ECONOMICSՉորեքշաբթի բիթքոինը (bitcoin) կրկին վաճառվում է 8 հազար դոլարից ցածր գնով, վերլուծաբանները չեն բացառում կրիպտոարժույթի գնի հետագա նվազումը։ Այս մասին են վկայում գործարքների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
CoinMarketCap պորտալի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 8.47-ի դրությամբ, բիթքոինը էժանացել է 4.43 տոկոսով՝ մինչեւ 7.964 հազար դոլար: OKEx բորսայում կրիպտոարժույթի արժեքը նվազել է 4.47 տոկոսով՝ մինչեւ 7.92 հազար դոլար, Bitfinex–ում՝ 4.54 տոկոսով, մինչեւ 7.918 հազար դոլար:
Այլընտրանքային կրիպտոարժույթները նույնպես էժանանում են: Ethereum-ը` 6,97 տոկոսով, 644.19 դոլար, Ripple-ը` 4.92 տոկոսով, 0,64 դոլար, Bitcoin Cash-ը` 8.47 տոկոսով` մինչեւ 1099,77 դոլար: CoinMarketCap-ի՝ տվյալներով, կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան ներկայումս կազմում է 354,32 միլիարդ դոլար: Բիթքոինը կազմում է ողջ կրիպտոարժույթային շուկայի շուրջ 38 տոկոսը:
Բիթքոինը մայիսի ընթացքում երկու անգամ իջել է 8 հազար դոլարից էլ ցածր՝ չնայած նրան, որ ամսվա սկզբին մոտենում էր 10 հազարի ցուցանիշին։ Ապրիլի կեսերին բիթքոինը վաճառվել է 8-10 հազար դոլարի միջակայքում։