Հայկ Բաբուխանյանի «Իրավունք» թերթի գործելաոճը ապացուցում է հին ասացվածքը․ կարմիր կովը իր կաշին չի փոխի
BLOGԳարիկ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանյան լրատվադաշտում կա մի թերթ, որը վերջին ժամանակներս ունի գործունեության հստակ ուղղվածություն ։ Դա նոր Կառավարության աշխատանքը սևացնելու, Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի համագործակցությունը պառակտելու, համաժողովրդական շարժման հաղթանակը հարցականի տակ դնելու գործունեությունն է, որը ի սկզբանե դատապարտված է ձախողման։
Ձախողման է դատապարտված, քանի որ ի դեմս Ծառուկյանի և Փաշինյանի գործ ունենք այսօր Հայաստանում ամենաբարձր վարկանիշն ունեցող գործիչների հետ, որոնց միասնությունը արտահայտում է ողջ հասարակության համակրանքն ու սերը։ Այսքանից հետո առնվազն հիմար պետք է լինել նման միասնության դեմ պայքարելու համար։
Բայց «Իրավունք» թերթը և նրա սեփականտեր Հայկ Բաբուխանյանը ապացուցում են, որ հիմար լինելը իրենց համար խնդիր չէ և լծվել են այդ անշնորհակալ ու նաև անիմաստ գործին։ Ամեն օր «Իրավունք» թերթը ինչ-որ սուտ կամ հիմարություն է գրում նոր Կառավարության, Ծառուկյան-Փաշինյան միասնության մասին, հղում անում իբր գոյություն ունեցող իր աղբյուրներին, կարճ ասած, փորձում պառակտել այդ միասնությունը և խարխլել համաժողովրդական շարժման հաղթանակը։
Սա ինչ խոսք անիմաստ գործ է, քանի որ ինչպես վերևում նշվեց, այդ միասնությունը ոչ միայն ամուր է, այլ նաև վայելում է ամբողջ հասարակության համակրանքը։ Դա նույնն է, որ փորձես գլխով կոտրել գրանիտի պես ամուր պատը։ Բայց Բաբուխանյանը երևի որոշել,է որ դա իր մոտ ստացվելու է, և արդեն տևական ժամանակ զբաղվածէ իր խարխուլ գլխով պատին խփելու գործով։
Իհարկե այս ամենի արդյունքում վաղ թե ուշ ճաքեր են առաջանալու, և ոչ թե պատին, այլ բնականաբար գլխի վրա։ Բայց դա նաև լավ է, քանի որ մի դատարկ գլուխ և նրա կողմից հովանավորվող ստախոս լրատվամիջոց կպակասի Հայաստանի քաղաքական դաշտից։ Այսպիսի արդյունքի են դատապարտված բոլոր այն անձինք, ովքեր առաջնորդվում են նման գործեալոճով։ Բաբուխանյանը իր ողջ կյանքում եղել է անսկբունքային գերծիչ ու հիմա էլ շարունակում է նույն ոճով։ Նախկին ընդդիմադիր, այսօր ՀՀԿ-ի խմբակցությունում հանգրվանած այս գործիչը վաղը պատրաստ է արագորեն մեկ այլ կուսակցության գրկում հայտնվել, եթե նրան համապատասխան փշրանքները տան։ Ինչպես հայտնի ժողովրդական խոսքն է ասում՝ կարմիր կովը իր կաշին չի փոխում։
Իսկ մինչ այդ ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս բոլորին լուրջ չվերաբերվել «Իրավունք» թերթին և նրա մատուցած ապատեղակատվությանը, քանի որ այս թերթը լծվել է կոնկրետ պատվեր կատարելու գործին և ցանկանում է խաթարել Հայաստանի երջանիկ ապագան։
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



