Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս չդառնալ վիշապ, որի դեմ պայքարում ես. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական նոր իրավիճակից ելնելով` առկա է նաև ընտրովի մարմիններում փոփոխություն տեսնելու ցանկությունը: Խոսքը, օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինների, դատախազի և այլ ընտրովի մարմինների փոփոխության մասին է: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» h/կ նախագահ Արտակ Կիրակոսյանի խոսքով՝ մարդիկ իրավունք ունեն այդպիսի խնդիրներ դնել, բայց այստեղ հասարակական պահանջը տարբերվում է իրավական գործընթացներից: «Ուրիշ խնդիր է, որ պետք է ամեն ինչ անել՝ մնալու իրավական ընթացակարգերի շրջանակում: Այսինքն՝ այո՛, շատ բաներից կարող է դժգոհ լինենք, սկսած՝ դպրոցի տնօրենից, մինչև գլխավոր դատախազ և այլն, բայց ամբողջ հարցն այն է, թե մենք մնո՞ւմ ենք իրավական դաշտում, թե ուղղակի կամայական որոշումներ ենք պարտադրում: Կարծում եմ՝ այդ իմաստով ամենաճիշտ ձևն այդ մարմիններում տարբեր ստուգումներ իրականացնելն է: Եվ եթե ինչ–որ բաներ բացահայտվեն, կլինի խնդիր, ըստ որի՝ մարդիկ պետք է հրաժարական տան: Այդուհանդերձ, կրկին գալիս ենք նրան, որ լուծումն իրավական դաշտում է: Նիկոլ Փաշինյանի տե­ սակետն այս հարցում շատ մոտ է իմ նշածին»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց նա: Արտակ Կիրակոսյանի խոսքով, նորմալ երևույթ է, երբ մարդիկ նշված մարմիններում ևս փոփոխություն են ակնկալում. «Ամբողջ ՀՀԿ–ական կորպորացիան մեկը մյուսի համար էր աշխատում: Բայց բոլոր մակարդակներում պետք է տարանջատում լինի կուսակցությունների և պետական մարմինների միջև»: Հիշենք, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալ յանը նշել էր, որ գլխավոր դատախազն ու ԲԴԽ–ն ընտրովի են, ու որևէ գործողություն չի կատարվելու, որը հակասելու է իշխանության տարանջատման սկզբունքին: Արտակ Կիրակոսյանը շեշտեց, որ նոր իշխանության ներկայացուցիչներն էլ են գնահատում վտանգները. «Իսկ վտանգը հիմա մեծ է: Կամայական գործընթացի մի օրինակ բերեմ, երբ Վրաստանում Սահակաշվիլին ուղղակիորեն խառնվում էր դատական համակարգի խնդիրներին: Հետո, երբ նա գնաց, պարզվեց, որ հարյուրավոր քաղբանտարկյալներ կան: Այսինքն՝ քրեական գործերն ընտրովի ձևով՝ կուսակցական և այլ մոտեցումներով էին հարուցվում: Պարզվեց, որ նա դարձավ այն վիշապը, որի դեմ պայքարում էր: Այն հռչակված թեզերը, որոնց մասին ասել են Արտակ Զեյնալ յանն ու Նիկոլ Փաշինյանը, շատ կարևոր են: Եվ կարևոր է, որ հենց այդ թեզերով առաջնորդվեն»: Կիրակոսյանի խոսքով՝ առհասարակ հասարակական ու կառավարական պահանջները պետք է առանձնացնել. «Շատերի մոտ մտահոգություն առաջացավ ԿԳ նախարարի հայտարարության առումով, որը կապված էր «Այբ» հիմնադրամի հետ: Խնդիր չկա, եթե նա կարծում է, որ պետք է աուդիտ անեն, շատ լավ է, թող անեն, բայց ամենասկզբից դատապարտող տոնը, կարծում եմ, շատերին դուր չեկավ: Այս իրավիճակում ամենախոցելին այն է, թե այս կառավարությունը որքանո՞վ կարող է թաթախվել բարեփոխումների մեջ: Խնդիրներ կան, որոնց անմիջապես պետք է արձագանքել: Օրինակ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգը, որին անցնելու ժամկետը մոտ է: Իսկ այս՝ առանց այդ էլ անորոշ իրավիճակում, օրինակ՝ 12–ամյա կրթության և մյուս խնդիրները գումարելն, ըստ իս, չափից ավելի մշուշոտ է դարձնում ապագա բարեփոխումների ընթացքը»: Մեր զրուցակիցը նշեց, որ այս կառավարության առջև շատ հստակ հասարակական պահանջ կա՝ քանդել ՀՀԿ կորպորացիան: «Շատ մարդիկ այդ կորպորացիայի անդամ էին դառնում, որովհետև պետք է զբաղեցնեին այս կամ այն պաշտոնը: Սկսած դպրոցի տնօրեններից, վերջացրած՝ գյուղապետեր և այլն: Կորպորացիան քանդելու տարբեր օրինական մեխանիզմներ կան: Առաջնային խնդիրը հարկային ու մաքսային համակարգերն են: Եթե այդ համակարգերում ունենանք արդյունքներ, ապա դրանք ուղղակիորեն կազդեն նաև մնացած ոլորտների վրա»,–ասաց Ա. Կիրակոսյանը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance